Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: 


Երևան քաղաքում` Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:  

loading...