ԽՈՅ
Հաջող ու արգասաբեր օր է: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք ավելի վաղ ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել ավարտին հասցնել. այսօր այդ հարցում հաջողության կհասնեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակին ձեր կյանքում մեծ դեր են խաղացել: Նախկին հարաբերությունները վերականգնելը ձեզանից կախված կլինի:
Հավանական են դրամական մուտքերն ու նվերները, չեն բացառվում հաջող գործարքները: Լավ գնումներ կանեք, եթե չշտապեք ընտրություն կատարելիս: Երեկոն հարմար է հանգստի համար. կվերականգնեք ուժերը:
ՑՈՒԼ
Հագեցած ու հետաքրքիր օր է՝ լի զարմանալի իրադարձություններով ու արկածներով: Չեք ցանկանա ձեռքերը ծալած նստել, կմասնակցեք անսովոր նախագծերին, ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հնարավոր են հաջող փորձարկումներ, լավ գաղափարների պակաս չեք ունենա:
Լավ շրջան է գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփման համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: Չեն բացառվում անսպասելի հրավերները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ դնեք, որն էլ ձեզ դեռ երկար ժամանակ կուրախացնի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրը լուրջ խնդիրներ ու դժվարություններ առաջ չի բերի, եթե չշտապեք, միայն կշռադատված որոշումներ ընդունեք: Կարող եք մտերիմների հետ ընդհանուր պլանների ու գործերի հետ կապված ինչ-որ կարևոր հարցեր քննարկել, բաշխել պարտականությունները: Խուսափեք վիրավորանքներից ու տարաձայնություններից:
Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Օրվա այս հատվածում կարող եք նախաձեռնող լինել, սեփական գաղափարներն առաջ քաշել: Մի վախեցեք փորձարկումներ անելուց. այստեղ ձեզ հաջողությունն ուղեկից կլինի:
ԽԵՑԳԵՏԻՆ
Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելու համար ստիպված կլինեք համբերատար լինել շրջապատի հանդեպ: Պատրաստ եղեք ինքնուրույն գործելու ու գլուխ հանելու այն խնդիրներից, որոնց լուծման համար աջակցություն էին խոստացել: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, ցավալի կորուստները, անհաջող գնումները:
Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ուժը, տրամադրությունը կլավանա, ձեզ ավելի վստահ կզգաք: Օրվա այս հատվածում կարող եք նոր գործեր ձեռնարկել, ուղևորության մեկնել ու այցելել ընկերներին:
ԱՌՅՈՒԾ
Լավ օր է: Այն առատաձեռն կլինի դրական հույզերի ու նոր հնարավորությունների տեսանկյունից: Գործերն ավարտին հասցնելու, նոր բան սովորելու ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք: Անկեղծ ու բարյացակամ կլինեք, հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքը, արագ լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում:
Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում ինչ-որ հին, մոռացված պարտքի վերադարձը: Անսպասելի, բայց շատ հաճելի նվերներ կստանաք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատանա ինքնազգացողությունը: Այս հատվածում խուսափեք ծանրաբեռնվածությունից:
ԿՈՒՅՍ
Ուշադիր եղեք: Հեշտ կլինի սխալներ գործելը, որոնք տհաճ հետևանքներ կունենան, գործերում կորուստների ու ձգձգումների կհանգեցնեն: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ: Կփորձեք հարթել սուր անկյունները, փոխհամաձայնության հասնել, սակայն տեղի ունեցածի տհաճ նստվածքը կպահպանվի:
Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում հարաբերությունների սկիզբ, որը ձեզ համար օգտակար կլինի: Փորձեք ձեզ ճիշտ կողմից դրսևորել, ուշադրությունը հրավիրել ձեր արժանիքներին: Խուսափեք ծանրաբեռնվածությունից. դա խրոնիկ հիվանդության սրացման պատճառ կարող է դառնալ:
ԿՇԵՌՔ
Դժվար կլինի հանգստություն պահպանելը: Օրը տհաճ իրադարձություններ կբերի, ճանապարհին խոչընդոտներ առաջ կգան, բացի այդ դժվար կլինի նաև շրջապատի հետ լեզու գտնելը: Կփորձեք խուսափել վեճերից, հաճախ սեփական հետաքրքրությունները կզոհեք խաղաղություն պահպանելու համար: Չի բացառվում սթրեսային իրավիճակը, որից կվատանա ինքնազգացողությունը:
Խնդիրները հաղթահարել կօգնեն մտերիմները: Կարող եք ակնկալել նրանց աջակցությունը, եթե անկեղծ խոսեք ձեր տագնապների ու անհանգստությունների մասին:
ԿԱՐԻՃ
Հաջող օր է: Կարող եք հիանալի արդյունքների հասնել գործերում, եթե դրանց լուրջ մոտենաք: Նոր գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կիրագործեք ընկերների ու հարազատների աջակցությամբ: Կարող եք հանդիպել ազդեցիկ անձանց հետ, այցելել պետհիմնարկներ, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:
Հաջող օր է ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Այցելեք հարազատներին, ուշադիր եղեք ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ: Մտերիմների հետ կապված հաճելի նորություններ կստանաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Այս հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, լավ նորություններ ու հետաքրքիր հանդիպումներ: Գլուխ կհանեք այն գործերից, որոնք ավելի վաղ չէիք կարողացել ավարտին հասցնել, մտերիմների աջակցությամբ կյանքի կկոչեք մտածածը: Զգույշ եղեք գումարի հետ: Այսօր հակված կլինեք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ:
Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, հարաբերությունները լարված կլինեն: Խուսափեք ընտանեկան կոնֆլիկտից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Հաջող ու արդյունավետ օր է: Այն հարմար է տարբեր բնույթի հարցեր լուծելու համար: Հիանալի գլուխ կհանեք և′ նոր, և′ հին խնդիրներից: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդները և չեն մոռանա շնորհակալության մասին:
Լավ օր է շփման, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Կարող եք կարևոր հարցեր քննարկել, ապագայի հետ կապված որոշումներ ընդունել: Մտերիմները կօգնեն ձեզ կարևոր մտահղացումները կյանքի կոչելու հարցում: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու առաջարկներով, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:
ՋՐՀՈՍ
Օրվա սկիզբը հաջող կլինի: Լավ օր է կարևոր ընտանեկան հարցերը լուծելու տեսանկյունից: Հին տարաձայնություններին վերջ դնելու, հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք: Տնային գործերն էլ հոգնեցուցիչ չեն թվա: Դրանց ստեղծագործաբար կմոտենաք ու արագ լուծում կտաք: Հնարավոր են անսպասելի նվերներ:
Օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաք: Լավ է այս հատվածում հանդիպումներ, ուղևորություններ ու հոգնեցուցիչ գործեր չպլանավորել: Զգույշ եղեք գումարի հետ, հնարավորինս հեռու մնացեք չնախատեսված գնումներից ու խոշոր ծախսերից:
ՁԿՆԵՐ
Ակտիվ ու համառ կլինեք, պատրաստ կլինեք հասնել ուզածին, նույնիսկ եթե իրադարձություններն ամենալավ ձևով չզարգանան: Նոր հետաքրքրություններ առաջ կգան, հավանական են մարդկանց հետ ծանոթությունները, որոնք օգտակար փորձ կփոխանցեն: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հետ:
Հաջող օր է գործարքների ու գնումների համար: Գումարին վերաբերող հարցերում առողջ բանականությամբ կառաջնորդվեք: Օրվա երկրորդ կեսին կարող եք կազմակերպչական հարցեր լուծել, համախոհների հետ համատեղ գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: