Ինչպես պարզել՝ Ձեզ վրա նավս կա՞, թե՞ ոչ

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Բաժակ
  • ջուր
  • 2 լուցկի

Ստուգում՝

 

1. Ստուգումից առաջ թուլացիր, հանգիստ վիճակում հարցրու. «Ինձ վրա կա՞ն օտար էներգետիկ ազդեցության հետքեր»:

2. Լուցկին

 

Լուցկին պահելով ծծմբից ազատ ծայրից՝ ուղղաձիգ կերպով պահիր ջրի մակերևույթից 4-5 սմ բարձրության վրա հենց բաժակի կենտրոնում:

3. Փակիր աչքերդ և տուր նույն հարցը: Լուցկին բաց թող և թող հանգիստ ընկնի ջրի մեջ:

Երբ լուցկին դադարի շարժվել, նույնը երկրորդ լուցկիով արա:

Իհարկե, լուցիկիները որոշակի փոխադարձ դիրք կստանան, ըստ որի կարելի է իմանալ՝ նավս կա, թե ոչ:

Լինում է լուցկիների 3 հիմնական փոխադարձ դիրք՝ դրանց միջև կապի բացակայություն, հպում և հատում:

Այդ համադրություններից յուրաքանչյուրը որոշակի տեղեկություն է ունենում:

 

Ամենալավը համարվում է լուցկիների միջև որևէ հպման բացակայությունը: Այդ դիրքը խոսում է այն մասին, որ քո էներգետիկան ազատ է կողմնակի ազդեցություններից, իսկ հոգսերն ու հիվանդությունները միայն ֆիզիկական բնույթ ունեն: Այդ իրավիճակում առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ է դեղեր ընդունել, դեղաբույսերով թուրմեր խմել և ֆիզիկական վարժություններ անել:

 

Լուցկիների հպումը խոսում է այն մասին, որ դու ոչ պրոֆեսիոնալ էներգետիկ ազդեցության տակ ես կամ քեզ աչքով են տվել: Դա կարող է լինել հասարակական տրանսպորտում, հարազատների և մտերիմների հետ վեճի ժամանակ կամ հերթում ընդհարման ժամանակ և այլն:

 

Հատվող լուցկիները խոսում են նպատակային նավսի մասին: Լուցկիների հատման տեղը կնշի էներգետիկ կենտրոնը, որն առավել ինտենսիվ հարձակման է ենթարկվել չարակամի կողմից: Այդ կենտրոնը որոշելու համար պետք է մի լուցկին տեսականորեն բաժանել 6 մասի և տեսնել՝ դրանցից որին է դիպչում մյուս լուցկու ծայրը:

Այդ դեպքում արտաքին ուժն արտացոլում է վերևի լուցկին, իսկ նավսի մակարդակի մասին դատել կարելի է ըստ ներքևի լուցկու:

Ազդեցության մակարդակները

Առաջին մակարդակ

 

Նշում է կենսական ուժի էներգետիկ կենտրոնի վնասումը: Ինչ-որ մեկը փորձում է քեզնից խլել ապրելու ցանկությունը: Ֆիզիկական օրգաններից կարող են վնասված լինել վերարտադրողական օրգանները և երիկամները:

Երկրորդ մակարդակ


Խոսում է հիմնականում միզասեռական օրգանների վնասման մասին: Օրգանիզմում այդ կենտրոնի վնասումն արտացոլվում է հաստ աղիքի, սեռական օրգանների, միզապարկի, ստորին վերջույթների անոթների վատ աշխատանքում:

Երրորդ մակարդակ


Ազդեցություն քո վիճակի վրա հասարակությունում: Չարակամը փորձում է վնասել քո հեղինակությանը, խլել այլ մարդկանց հետ շփվելու ունակությունը, աշխատում է քեզ մենակ թողնել: Այդ կենտրոնի վնասման դեպքում հաճախ առաջանում են ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ:

Չորրորդ մակարդակ


Խոսում է սրտային կենտրոնի վնասման կամ սեր զգացմունքի վրա ազդեցության մասին: Այդպիսի ազդեցությունն ուղղված է քեզ հավասարակշռությունից զրկելուն: Այդ կենտրոնին հարվածելու դեպքում մարդը հաճույք չի ստանում կյանքից, չի կարողանում ճիշտ զուգընկեր և ընկերներ ընտրել, զրկվում է շրջապատողների աջակցությունից: Առաջանում են սրտի և անոթային համակարգի խնդիրներ, տեղի է ունենում իմունային ռեակցիաների կտրուկ անկում:

Հինգերորդ մակարդակ


Զրկում է տեղեկատվությունից, դարձնում անընկալունակ արտաքին գրգռիչների նկատմամբ, անտարբեր: Օրգանիզմում վնասվում են թոքային համակարգը, բրոնխները, ըմպանը, կոկորդը, վահանաձև գեղձը:

Վեցերորդ մակարդակ

 

Օտար անձը փորձել է քո գիտակցության մեջ ներդնել իր մտքերի ձևի գիտակցությունը, օտար կյանքի ծրագիր և նպատակներ: Քո բոլոր ուժերը զուր են անցնում, անօգուտ գործողություններ, որոնք արդյունքում հաջողություն չեն բերում: Կարող են վնասվել գլխուղեղը և ողնուղեղը, ընդհանուր նյարդային համակարգը, հորմոնալ փոխանակման և նյութափոխանակության կարգավորման գործառույթները:

loading...