Վերջերս հետազոտողները մի հարցում են անցկացրել 60 և ավելի մեծ տարիքի մարկանց մեջ։
Հարցման ընթացքում նրանց տվել են հետևյալ հարը՝ «Ի՞նչ խորհուրդ կտայք ժամանակակից երիտասարդությանը»։
Առաջին հայացքից սա շատ պարզ հարց է, սակայն տարեց մարդկանց որոշ պատասխաններ չափազանց անկանխատեսելի էին։
Վերջ ի վերջո ավելի լավ է իմանալ և գործել հիմա, քան հասկանալ և զղջալ՝ հետագայում։
1. Մարդիկ մշտապես ասում են. «Լավ աշխատանքն այն է, որից մենք ամեն օր հաճույք ենք ստանում»։ Սա սխալ պնդում է։ Լավ աշխատանքն այն է, որը դուք կարող էք տանել առավելապես շատ աշխատանքային օրերին և որը բավականաչափ եկամուտ է բերում՝ Ձեր ծախսերը հոգալու համար։ Գրեթե ոչ ոք չունի այնպիսի աշխատանք, որը վայելում է ամեն օր։
2. Տարիները անցնում են ակնթարթի պես. Մի ամուսնացեք երիտասարդ տարիքում. Լիարժեք կյանք ապրեք. Ճանապարհորդեք. Գործեք. Անկած Ձեր ֆինանսական վիճակից, գումար հավաքեք և ճանապարհորդեք։ Քանի դեռ երեխաներ չունեք, անիմաստ ծախսեր մի արեք։ Պարզապես շատ վայրեր այցելեք և վայելեք կյանքը։
3. Ամեն ինչ շատ լուրջ մի ընդունեք. Եթե նույնիսկ ինչ –որ պահերի ամեն ինչ անհույս թվա ձեզ, փորձեք ծիծաղել այդ իրավիճակի վրա և ավելի հետշ կգտնեք ելքը։
4. Ընկերը այն մարդն է, ով կօգնի Ձեզ, եթե նույնիսկ դուք զանգահարեք նրան ուշ երեկոյան կամ գիեշրը. Մնացածը պարզապես ծանոթներ են։
5. Ձեր կյանքի ամենակարևոր մարդը նա է, ով համաձայնվել է իր կյանքը կիսել Ձեզ հետ. Մշտապես այսպես մտածեք Ձեր կողակցի մասին։
6. Դուք չէք նկատի, թե ինչպես են մեծանում Ձեր երեխաները, այդ իսկ պատճառով հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ։
7. Ոչ ոք չի մահացել այն ափսոսանքով, որ քիչ է աշխատել կյանքի ընթացքում. Աշխատասեր եղեք, սակայն երբեք մի նախըտրեք աշխտանքը ընկերներին, ընկտանիքին և ինքներտ Ձեզ։
8. Ձեր կյանքը կարող է լինել կարճ կամ երկար, դա ոչ ոքի հայտնի չէ։ Ամեն պարագայում պետք է հոգ տանել առողջության մասին երիտասարդ տարիքից։
9. Եթե հոգնել եք Ձեր կյանքից, կանգնեք, մտածեք ներկա պահի մասին, վայելեք այն ամենը, ինչ գեղեցիկ է և կարևոր։ Խորը շունչ քաշեք, հնգստացեք և հասկացեք, որ ամեն ինչ հարաբերական է։
10. Կերք և մարզվեք այնպես, իբրև թե հիվանդ եք – այդ կերբ դուք չեք հիվանդանա։
11. Միգուցե սա այնքան էլ էական չէ, սակայն ամեն օր մաքրեք ատամները, քանի որ փչանալու դեպքում դրանք մեծ խնդիրներ կառաջացնեն Ձեզ համար։
12. Մի հետևեք բոլոր խորհուրդներին և բոլոր պատվիրաններին. Դուք միշտ էլ կարող էք խորհուրդ հարցնել կամ շարժվե պատվիրաններով, սակայն փորձեք Ձեր որոշումները կայացնել և Ձեր կյանքն ապրել։
13. Իրերը պարզապես իրեր են։ Մի հետապնդեք նյութական արժեքները. ժամանակը և իրադարձությունները ավելի կարևոր են։
14. Այսօրվա վնասվածքները կհիշեցնեն իրենց մասին ծերության ժամանակ։ Հետևեք սեփական մարմնին, որպեսզի հետագայում չտանջվեք։
15. Գնահատեք յուրաքանչյուր պահը և մանրուքը. Երիտասարդ տարիքում մենք ուզում են ամեն ինչ և ուզում ենք ստանալ այդ ամենը միանգամից։ Մենք անմահ չենք և այդ պարագայում լավագույնը, որ կարող ենք անել՝ յուրաքանչյուր ակնթարթը գնահատելն ու վայելելն է։ Հաղորդագրություններ գրելու փոխարեն զանգահարեք, այցելեք ծնողներին և վայլել ամեն ինչը։
16. Վճարեք բոլոր վճարները և հեռու մնացեք պարտքերից։
17. Խանդը քանդում է ցանկացած հարաբերությունը. Վստահեք Ձեր երկրորդ կեսին
18. Եթե անիրագործելի երազանք ունեք, պետք է ամեն դեպքու փորձել այն կատարել, քանի որ տարիքի ընթացքում այն ավելի ու ավելի անիրագործելի կդառնա։
19. Երբ առաջին անգամ ինչ –որ մեկին հանդիպեք, հիշեք, որ նրա մասին ոչինչ չգիտեք։ Այո, դուք կիմանաք նրա ազգությունը, կտեսենք թե ինչ է հագել, սակայն այդ ամենը կարևոր չէ։ Այն կարծրատիպերը, որոք կան Ձեզ մոտ մանուկ հասակից միայն սահմանափակում են Ձեզ, այդ իսկ պատճառով դրանցից պետք է ազատվել։
20. Դուք ընդհամենը ՄԵԿ կյանք ունեք. Փորձեք ապրել այնպես, որ 60 տարեկանում չհասկանաք, որ կյանքի ընթացքում չէք իրագործել Ձեր երազանքներից ոչ մեկը։