Գրեյվելների ընտանիքը Բերրիում անցկացրած ծովափնյա հանգիստը կհիշեն հավերժ։
Այդ չարաբաստիկ օրը երեխաները ավազի մեջ ինչ-որ բան գտան։
Մեծ, ժանգոտած այդ իրը գրեթե ամբողջովին պատված էր վահանակներով։
Թվում էր, թե այն հարյուրավոր տարիներ լողացել է ծովում, մինչ հայտնվել է Կելլի ու նրա երեխաների ձեռքում։
Ծնողները արտասովոր բան չտեսան ու հանգիստ թողեցին, որ երեխաները խաղան դրանով։
Սակայն, երբ մի քանի օր անց ամուսինները նայեցին լուրերը, ցնցվեցին։
Նորություններով հայտարարեցին, որ ծովափին գտել են հին ռումբ՝ 2-րդ Համաշխարհայինի տարիներից։
Հետո էկրաններին ցույց տվեցին լուսանկար, որը ամուսիններին շոկի ենթարկեց. դրանում պատկերաված էր հենց այն իր, որով խաղում էին իրենց երեխաները։
Ավելի ուշ հարցազրույց տալիս ամուսինները խոստովանել են, որ հիացած էին դրա վրայի վահանիկներով։
Ամենահետաքրքիրն այն է, որ մայրը լողափում կատակներ է արել ռումբի վտանգավորության մասին։
Իսկ երեխաները առանց վախենալու հարվածում էին մետաղին ու ոտնահարում նոր խաղալիքը։