1. Նրանք խիզախաբար որոշում են վիրաբուժական միջամտության ենթարկվել
Կեսարյան հատումը լուրջ վիրահատություն է, որի դեպքում ռիսկի են ենթարկվում և՛ մայրը, և՛ երեխան:
Բացի դրանից՝ ո՛չ ապագա հորը, ո՛չ ընտանիքի մյուս անդամներին չի թույլատրվում ներկա լինել ծննդաբերությանը: Այդպիսով ապագա մայրիկը մնում է մենակ, առանց հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորության և լիակատար անորոշության մեջ:
Դա վառ օրինակ է, թե ինչպես են վախը և միայնությունը պայքարում անվերապահ սիրո և մայրանալու անհաղթահարելի ցանկության դեմ:
2. Նրանք չեն իմանում՝ արդյոք ամեն ինչ կարգին է, մինչև վիրահատարանը լքելը
Երեխայի ծնվելով ռիսկը չի վերջանում: Ինչպես ցանկացած վիրահատության դեպքում, բժիշկները միանգամից չեն հասկանա՝ որքան հաջող է անցել վիրահատությունը մինչև անզգայացումն անցնի:
Բացի դրանից՝ կեսարյան հատման ժամանակ ապագա մայրիկի գիտակցությունը տեղն է լինում և ցավ չի զգում, բայց զգում է իր ներսում արվող բոլոր շարժումները:
3. Նրանք իսկապես հերոսաբար անցնում են վերականգնման գործընթացը
Երեխայի ծնվելուց հետո մոր աշխարհը նրա շուրջն է պտտվում և նա պետք է բավարարի փոքրիկի բոլոր պահանջմունքները: Իսկ դրա համար պետք է շատ ուժ և համբերություն, և այդ ամենը՝ ցավին և անհարմարությանը զուգահեռ, որոնք վիրահատությունից հետո վերականգնման անբաժան մաս են:
Սակայն մայրերը անասելի ուժ են գտնում իրենց մեջ, և կարևոր չէ՝ դա որքան ծանր է, նրանք, միևնույն է, դրան գնում են սիրով ու ժպիտով: