Կառլա Յասինտոն ընդամենը 12 տարեկան էր, երբ նրան թվաց, թե գտել է իր իսկական սիրուն:
Հասուն տղամարդը նրան խոստացել էր ողջ աշխարհը փռել իր ոտքերի տակ, աղջկան արքայադուստր էր անվանաում, միակ և անկրկնելի:
Համառ Կառլան հավատում էր այն բանին, որ իր սիրած տղամարդու հետ փախչելով՝ նա կազատվի իր աղքատ ընտանիքից:
Նա այդպես էլ արեց՝ գործելով իր կյանքի ամենամեծ սխալը:
Աղջկա երազանքների տղամարդը պարզվեց կավատ էր:
Կառլայի նման «միակ և անկրկնելի» արքայադուստրեր նա շատ ուներ:
«Սիրելին» հրամայում էր Կառլային հաճախորդներ գտնել փողոցից:
Աղջիկը ցանկանում էր հրաժարվել, որից հետո տղամարդը նրան ծեծեց երկաթե ձողով:
Բայց նա երբեք ձեռք չէր տալիս Կառլայի դեմքին՝ նրա «այցեքարտին»:
Որոշ ժամանակ անց, այդ տղամարդը Կառլային տարավ Մեքսիկա և լավ գնով վաճառեց նրան:
Առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր, աղջիկը ստիպված էր լինում բավարարել հաճախորդներին:
Չորս տարվա ընթացքում, ամեն օր Կառլան սպասարկում էր ավելի քան 30 տղամարդկանց:
Նա չէր կարող բողոքել և փախչելու տեղ էլ չուներ:
Աղջկա հաճախորդները ոստիկաններ էին, պաշտոնյաներ և դատավորներ:
Ելք չկար:
Մի քանի տարի հետո վերջապես այդ դժոխքն ավարտվեց:
Կառլային ազատեցին մարմնավաճառության դեմ պայքարող հատուկ խմբի անդամները:
Այդ տարիների ընթացքում աղջկան բռնաբարել էին 43. 200 անգամ:
Շուտով Կառլան միացավ այդ փրկարարների խմբին:
Վտանգելով իր կյանքը՝ նա իր գործընկերների հետ միասին այսօր արդեն հազարավոր երիտասարդ աղջիկների և տղաների է փրկել, ովքեր իր նման վաճառված են եղել մարմնավաճառության նպատակով:
Կառլան շարունակում է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: