Լավ լվացքի փոշի
Լվացքի փոշու որակը ստուգելու համար 1 բաժակ ջրում լուծիր 1 ճ. գ. փոշի, լուծույթի մեջ հավի լավ եփած ձվի սպիտակուցի մի կտոր դիր:
Եթե մեկ օր անց սպիտակուցն անվնաս է մնացել, այդ փոշին ցածր որակի է:
Եթե սպիտակուցը փափկել է նույնիսկ սկսել է մի քիչ քայքայվել, լվացքի փոշին հարմար է գունավոր հագուստներ և թեթևակի կեղտոտ հագուստ լվալու համար:
Իսկ եթե սպիտակուցն ամբողջովին քայքայվել է, այդպիսի միջոցն իդեալական է սպիտակ և շատ կեղտոտ իրերի լվացքի համար:
Եվս մեկ արագ թեստ՝ անհրաժեշտ ծավալի տարաների մեջ (լվացքի փոշու նմուշների քանակից կախված) 50-ական մլ տաք ջուր լցրու:
Ամեն տարայի մեջ լուծիր ¼-ական թ. գ. լվացքի փոշի:
Հետո ամեն տարայի մեջ ավելացրու 2-ական կաթիլ զելյոնկա, խառնիր և հետևիր ջրի գույնին:
Որակյալ սպիտակեցնող փոշու բաժակում ջուրը պետք է բավական արագ գունազրկվի: