Իմանալով՝ ինչպես ծորակը մաքրել փառից այս յուրահատուկ միջոցով՝ մենք անմիջապես վազեցինք փորձելու:
Ինչպես մաքրել լոգարանը
Լոգարանի շատ մասերում հաճախ փառ է առաջանում:
Քիմիական միջոցներով հաճախ մաքրելը կարող է վնասել լոգարանի մակերևույթները:
Ավելի հարմար են բնական միջոցները, որոնք և՛ կեղտը կմաքրեն, և՛ կպահպանեն տեխնիկան:
Ինչպես մաքրել ծորակը
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Պահպանակ, փուչիկ կամ պոլիէթիլենային տոպրակ
- Քացախի 9%-անոց լուծույթ
Կիրառումը՝
Փուչիկի կամ պահպանակի մեջ կիսով չափ ջրով բացված քացախ լցրու: Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև պոլիէթիլենային տոպրակ, ինչը, ճիշտ է, այնքան էլ հուսալի չի լինի:
Քացախով լի պահպանակը հագցրու ծորակի վրա: Փուչիկի և տոպրակի դպքում պետք կլինի նաև բարակ ռետին ֆիքսելու համար, պահպանակն ինքնուրույն կմնա ծորակի վրա:
Ծորակն այդպես թող մի քանի ժամ: Հետո բացիր, չորացրու, պատրաստ է:
Ինչպես պայքարել կրային փառի դեմ
Շատ հեշտ է լոգարանի պտուտակների վրայից կրային փառը մաքրելը:
Լոգանքի խողովակը կարճ ժամանակով դիր եռացող ջրի մեջ:
Միջոցը հարմար է և՛ քրոմապատ, և՛ պլաստիկե խողովակների համար:
Շատ տաք ջրում մնալով՝ փառը հեշտությամբ կմաքրվի:
Ամենաանհասանելի մասերը մաքրելու համար օգտագործիր սննդային սոդա և ատամի հին խոզանակ:
Սոդայով և ջրով խառնուրդը քսիր խնդրահարույց մասին, թեթև մաքրիր խոզանակով և պատրաստ է:
Դեղին փառը զուգարանակոնքի վրա ևս քացախը կվերացնի:
Զուգարանակոնքի մեջ քացախ լցրու, թող գիշերը մնա, առավոտյան շատ մաքուր կլինի:
Եթե փառ կա լոգարանի պատերին կամ լվացարանակոնքի վրա, խնդրահարույց մասերի վրա քացախով թրջված կտոր դիր մոտ 30 ոպեով:
Կրային փառը լոգախցիկի պատերին կվերանա այս միջոցով:
Ջրի մեջ լվացքի փոշի լուծիր, քացախ ավելացրու և այդ լուծույթով մաքրիր կեղտը:
Վաննայի կամ լվացարանի վրայի ժանգը կմաքրվի քացախի էսենցիայով: