Որոշ մարդիկ նկատում են, որ բացի հուզական կապվածությունից՝ մարդը կարող է սեքսուալ կապվածություն ձեռք բերել իր զուգընկերոջից:
Երբեմն դա նույնիսկ վերաճում է սեքսուալ կախվածության և մարդկանց, որոնք չեն կարող հարաբերություններ կառուցել, խանգարում է բաժանվել:
Եվ հարցն ասյտեղ սեքսի որակը կամ սովորությունը չէ…
Ամեն անգամ, երբ տղամարդը և կինը միավորվում են սեքսում, տղամարդու կենսական էներգիան ազատ է արձակվում և լցնում է կնոջը:
Տղամարդն իր տեղեկության՝ ԴՆԹ-ի մի մասը թողնում է կնոջ մարմնի մեջ:
Կարևոր չէ՝ նրանք պաշտպանվում են, թե ոչ, էներգետիկ մակարդակում նրանց միջև տեղի է ունենում տեղեկության փոխանակում:
Տղամարդը և կինը երկու հակադիր սկիզբ են: Կինը ստեղծվել է որպես անոթ, նրա գործառույթն է՝ ստանալ, կրել և պահպանել:
Իսկ տղամարդը, ընդհակառակը՝ իր մի մասն է տալիս ինչպես ֆիզիկական (սերմնաժայթքում), այնպես էլ՝ էներգետիկ առումով: Հենց այս պատճառով տղամարդիկ սեքսից հետո հաճախ հոգնածություն են զգում, դատարկություն և պարզապես ուզում են քնել:
Հիմա հասկանում եք՝ ինչու է կնոջ համար առանձնակի կարևոր միաժամանակ մի քանի սեռական զուգընկեր չունենալը: Չէ՞ որ երբ նրա ներսում խառնվում է մի քանի տղամարդկային սկիզբ, դա վնասում է նրան նուրբ հոգևոր մակարդակում:
Չի լինում սեքս ընկերաբար կամ պարզապես սեքս առանց հարաբերությունների: Ամեն անգամ, երբ ֆիզիկական մակարդակում ձուլվում է երկու մարմին, էներգետիկ մակարդակում տեղի է ունենում տեղեկության փոխանակում:
Սեքսը շատ նուրբ հոգևոր կապ է: Հենց այս պատճառով չսիրած մարդու հետ սեքսից հետո մենք կարող ենք դատարկություն և զզվանք զգալ:
Զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելիս նա ձեր աուրա է բերում տեղեկություն իր բոլոր նախկին զուգընկերների մասին:
Ուստի կանա՛յք, ձեր մարմինը խելացի տնօրինեք և հարգանքով վերաբերվեք այս հրաշալի ընծային: