Ամեն ընտանիքի կյանքում լինում են հիշարժան պահեր: Երբեմն հուզիչ, երբեմն ծիծաղելի, բայց գործնականում միշտ ինքնաբուխ: Ոչ միշտ է հաջողվում անսպասելի պահեր տեսանկարահանել:

Բայց երբ տեսախցիկով հեռախոս, այնուամենայնիվ, լինում է ձեռքի տակ, ընտանեկան վառ հոլովակ է ստացվում, որը դեռ երկար կարելի է դիտել ժպիտով:

Մինչ մայրն իր գործերով էր զբաղված, ամուսինը դստեր հետ գնում է խոհանոց՝ նախաճաշ պատրաստելու:

Երբ մայրը նկատում է, որ երկար ժամանակ է՝ նրանք չեն երևում, որոշում է ստուգել՝ արդյոք խոհանոցում ամեն ինչ կարգին է:

Բայց նա անսպասելի բան է տեսնում: Հայր ու դուստր որոշել էին պարել հենց ուտելիք պատրաստելու ընթացքում: Մայրը դա նկարահանել է:


loading...