Եթե դուք կարծում եք, որ մահճակալը նախատեսված է միայն քնելու և հանգստանալու համար, ապա դուք սխալվում եք:
Այս տղան որոշել է հակառակը ապացուցել: Հասարակ և ձանձրալի մահճակալը նրա համար չէ: Սկզբում նա ուզում էր ոչ սովորական մահճակալ պատրաստել՝ ընկերներ մոտ պարծենալու համար: Բայց հետո նա որոշեց կիսվել ողջ աշխարհի հետ իր մտահղացումով:
Օրիգինալ մահճակալ՝ լեդ (LED) լույսերով. Սա հասարակ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր դիզայներական լուծում է: Երբ երեկոյան միացնում եք լուսավորությունը՝ թվում է, թե մահճակալը սավառնում է օդում:
Սավառնող մահճակալ
1 Սկզբում տղան փայտե կարկաս պատրաստեց մահճակալի համար:
2 Հետո նա 7 մետրանոց LED ժապավեն տեղադրեց կարկասի մեջ: Այն պետք է կախված լինի մահճակալից և ալիքաձև տեսք ունենա՝ ավելի լավ էֆեկտի համար:
3 Հաջորդ քայլով նա ավարտեց կարկաս պատրաստելը: Տղան ամրացրեց նրբատախտակ (фанерная доска), որի վրա հետո դրեց ներքնակը: Կարող եք տեսնել LED լուսավորությունը՝ մահճակալի տակ:
4 Ահա կարկասի վերջնական տեսքը, գլխավերևի մասի հետ միասին:
5 Այնուհետև նա հարթեցրեց փայտերը, հետո ներկեց:
6 Փորձարկում: Բավականին անսովոր տեսք ունի:
Օրիգինալ մահճակալը պատրաստ է: