Մի անգամ ընկերոջս հետ լավ ժամանակ էինք անցկացնում:
Բարում ծանոթացա շատ գրավիչ երիտասարդ աղջկա հետ:
Զրուցեցինք, նրան տուն ճանապարհեցի:
Ի զարմանս ինձ՝ շատ արագ թեյի հրավիրեց:
Իսկ տանն ամեն ինչ ավելի թեժացավ:
Առավոտյան 6-ից պակաս նա ինձ արթնացրեց կողքից հրելով:
Ասում է, որ արդեն ժամանակն է, որ խմեմ իմ կիսատ սառը թեյն ու հեռանամ: Ես շատ զարմացա այդպիսի շտապողականությունից.
– Ինչո՞ւ: Մեզ մոտ, ախր, ամեն ինչ այնքան հիանալի էր:
– Հասկանում ես, ես ընկեր ունեմ, միայն թե նա բանտում է:
Իմ ներսում ամեն ինչ շուռ եկավ: Հասկացա խեղճին: Կարոտել էր հարաբերությունների, ջերմության, համբույրների և այլն: Առանց հարց տալու սկսեցի հավաքվել, բայց գնալուց առաջ հարցրի.
– Իսկ ինչի՞ համար է բանտարկված երիտասարդը: Դեռ երկա՞ր է այնտեղ մնալու:
– Տուգանքները չի վճարել: Երկու օր նստել է… 30 օր է մնացել: