Եվ այսպես, ընթանում է երկրաչափության հերթական քննությունը «ամենաշնորհալի» ուսանողների համար:
Սեղաններից մեկի մոտ գծանկարի վրա խոնարհված նստած է մի աղջիկ՝ իր հրաշագեղ գլխում մտքերի տանջալի որոնման նշաններվ:
Բայց այդ որոնումն ակնհայտորեն ոչ մի դրական արդյունք չի տալիս, երևում է՝ լրիվ անիմաստ է:
Դասախոսին, երևում է, հոգնեցրել են աղջկա մտքի այդ բավական խեղճ փորձերը, և նա աղջկան ասում է.
– Դե, վերջ, ես քեզ վերջին հարցն եմ տալիս, եթե ճիշտ պատասխանես, 3 կստանաս, եթե ոչ՝ դուրս կորիր այստեղից: Ինչի՞ց է սկսվում հարթության կառուցումը գծանկարում:
Աղջիկը, մեկ րոպե անհաջող տանջվելով, ասում է.
– Չգիտեմ…
Բայց դասախոսը, երևում է, բոլորովին չի ոգեշնչվում մարդկության հիմարության այդպիսի հազվագյուտ նմուշի հետ նորից հանդիպելու գաղափարով, նա որոշում է հուշել աղջկան.
– Առանցքից (ռուսերեն՝ С оси):
Աղջկա դեմքը նորից լարվում է մտքի աշխատանքից և շատ է տխրում, բայց հանկարծ նա հասկանում է դասախոսի միտքը, դեմքը պարզվում է և նա աննման ձևով է արձագանքում.
– Ի՞նչ, հենց այստեղ անե՞մ (ռուսերեն՝ СОСАТЬ):
Լսարանը պայթում է ծիծաղից և դանդաղ սկսում է սողալ սեղանների տակ:
Դասախոսը, զայրույթից կարմրելով, բղավում է նրա վրա՝
– Հիմա՛ր: Հորիզոնական, հորիզոնական առանցքից է սկսվում հարթության կառուցումը: Դո՛ւրս կորիր: