ԽՈՅ 

Օրվա սկիզբը հաջող կանցնի: Ամեն ինչ լավ կդասավորվի, նպատակներին հասնելն էլ սպասվածից հեշտ կլինի: Օգտակար տեղեկատվություն ու հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Ուշադիր եղեք շրջապատի հետ հարաբերություններին. ձեզ վատը կամեցողներին ջրի երես դուրս բերելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Կարող են աննշան դժվարություններ ծագել, որոնք, բարեբախտաբար, արագ կհաղթահարեք:

 

ՑՈՒԼ 

Աշխատեք կառավարել հույզերը: Օրը լավ կանցնի, եթե կարողանաք հաղթահարել գրգռվածությունն ու բարկությունը, խուսափեք շրջապատի հետ կոնֆլիկտներից: Կարող եք նոր հետաքրքիր գործ ձեռնարկել. այն կոգևորի ձեզ, առաջին հաջողությունները երկար սպասեցնել չեն տա, արդյունքներն էլ կուրախացնեն:

Զգույշ եղեք գումարի հետ: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, անիմաստ ծախսերն ու կորուստները: Մի շտապեք գնումներ կատարել ու գործարքներ կնքել, մի ծուլացեք ստուգել հաշիվները: Ուղևորություններ պլանավորելիս նկատի առեք, որ դրանք սովորականից ավելի շատ ժամանակ կխլեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը. կշեղեն երազանքներին ու երևակայությանը տրվելը: Ապագայի պլաններ կազմելիս գերագնահատում եք հնարավորությունները: Մտահղացումները կյանքի կոչելուց առաջ փորձեք քննադատորեն մոտենալ դրանց: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ:

Լավ օր է շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, նոր ծանոթների հետ էլ հարաբերությունները հարթ չեն ընթանա: Հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք հետաքրքիր ու հաճելի կլինեն: Զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին. այս ժամանակատահվածում չեն բացառվում մանր վնասվածքները:

 

ԽԵՑԳԵՏԻՆ  

Օրը հարմար է հանգստի համար. այն թույլ կտա վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը ցածր կլինի, դժվարությամբ կկենտրոնանաք ու կհավաքեք մտքերը: Սխալներ թույլ կտաք նույնիսկ ընթացիկ խնդիրները լուծելիս, որոնցից ավելի վաղ հիանալի գլուխ էիք հանում:

Նոր գաղափարներ առաջ կգան: Ավելի ուշ հին ծանոթների աջակցությամբ կկարողանաք իրագործել դրանք: Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից. փոքր ծախսեր հնարավոր են, սակայն դրանք ձեզ համար անսպասելի չեն լինի ու բյուջեին նշանակալի վնաս չեն հասցնի:

 

ԱՌՅՈՒԾ 

Հաջող օր է շփման համար: Լավ կանցնեն հանդիպումները, հնարավոր են օգտակար ծանոթություններ: Դժվար չի լինի շրջապատի համակրանքը շահելը: Կարող եք բարենպաստ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր հոգեհարազատ չեն ձեզ: Կկռահեք մտերիմների գաղտնի ցանկությունները, հաճելի բան կանեք ձեզ համար թանկ մարդկանց համար:

Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: Կբարձրացնեք ձեր ու շրջապատի տրամադրությունը, լավ ժամանակ կանցկացնեք: Հավանական է տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք կգա: Երեկոյան հնարավոր են անսպասելի նվերներ ու անակնկալներ:

 

 


ԿՈՒՅՍ  

Մի նյարդայնացեք դատարկ բաների պատճառով: Այսօր չեն բացառվում դժվարությունները, որոնք հաղթահարելի կլինեն. լուրջ անհանգստության պատճառներ չկան: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Համբերությամբ զինվեք, հետ կանգնեք երկիմաստ նկատողություններից, վիրավորական կատակներից:

Պետք չէ զբաղվել մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող գործերով. ինչ-որ բան աչքից բաց թողնելու հավանականություն կա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է առողջության վատացում: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, հոգ տարեք ձեր մասին:

 

ԿՇԵՌՔ 

Բարեհաջող օր է: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի, նոր գաղափարներ կառաջանան, որոնց իրագործումը նշանակալի եկամուտ է խոստանում: Օրը հարմար է գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկման համար: Չեն բացառվում ընկերների ու մտերիմների հետ տարաձայնությունները, սակայն կասկած չկա, որ կկարողանաք խուսափեք կոնֆլիկտից ու փոխհամաձայնության հասնել:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք մոտ ժամանակներում մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ՝ չպլանավորված:

 

ԿԱՐԻՃ 

Օրվա սկիզբը հաջող կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերից, կօգնեք հարազատներին, կլուծեք ընտանեկան խնդիրները: Կարող եք նոր գործեր ստանձնել, իմպրովիզացիաներ անել, ոչ ստանդարտ մեթոդներ կիրառել: Ներքին ձայնն ուժեղ կլինի ու հաճախ ճիշտ որոշումներ կհուշի:

Հավանական է սիրային լուրջ հարաբերությունների սկիզբը: Մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել, խոստովանել զգացմունքները: Օրը շատ Կարիճների համար կապված կլինի վաղեմի ցանկությունների իրագործման հետ:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ  

Արդյունավետ օր է: Հաջողությունների կհասնեք ձեր ստանձնած բոլոր գործերում, հիանալի գլուխ կհանեք խնդիրներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Սեփական կյանքում էլ ինչ-որ բան փոխելու, այն ավելի հասարակ ու հաճելի դարձնելու հնարավորություն կունենաք:

Կրճատեք ծախսերը, հետ կանգնեք չպլանավորված գնումներից: Գումարին թեթևամտորեն կմոտենաք, դրանք դատարկ բաների վրա կծախսեք: Երեկոն նվիրեք պասիվ հանգստին, հետաձգեք հոգնեցուցիչ գործերն ու կարևոր հարցերի քննարկումը:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրը հարմար է նոր գործեր սկսելու, անսովոր խնդիրներ լուծելու համար: Չեք վախենա փորձարկումներ անել, չստուգված մեթոդներից օգտվել ու հաջողությունների կհասնեք վճռականության շնորհիվ: Կարող եք աշխատանքի ու առևտրային գործունեության, ապագայի պլանների հետ կապված հարցեր քննարկել:

Ինչ-որ օգտակար բան սովորելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Ճիշտ գնահատեք ուժերը, գիտելիքներն ու հնարավորությունները: Այս ամենը թույլ կտա խուսափել պատրանքներից, անիմաստ հույսերից ու հիասթափություններից:

 

ՋՐՀՈՍ  

Լավ օր է նոր նախաձեռնությունների համար: Ընկերները նոր գաղափարներ կտան ու կաջակցեն ձեր նախագծերին. ինչքան ավելի քիչ կասկածեք հաջողության հավանականությանը, այնքան արագ կհասնեք նրան: Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, անսպասելի հրավերներ, որոնցից հրաժարվել չեք ցանկանա:

Կարող եք համակարգիչ, տեխնիկական սարքեր ու մեքենա գնել: Իսկ ահա հագուստ, աքսեսուարներ ու զարդեր գնելուց այսօր լավ է խուսափել. արդյունքները ձեզ չեն գոհացնի:

 

ՁԿՆԵՐ 

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Ներքին ձայնն ուժեղ կլինի ու կհուշի՝ ինչ է պետք ձեռնարկել ցանկալին ստանալու համար: Շրջապատին ձեր արարքները կարող են չմտածված ու նույնիսկ հիմար թվալ, սակայն հենց դրանց շնորհիվ կկարողանաք հասնել դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք. սա անհաջող շրջան է հատկապես նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ ու ուղևորություններ են պլանավորել: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, հույսը դրեք սեփական ուժերի վրա՝ առանց աջակցության ու հաջող պատահականության սպասելու:

 

loading...