ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ինչ էլ որ պատահի, սառնասրտություն կպահպանեք, և դա ճիշտ որոշում կլինի: Հանգիստ ու առանց շտապելու կարևոր որոշումներ կընդունեք, գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Լսեք ծանոթ կանանց խորհուրդները. այդպես կկարողանաք խուսափել սխալներից:
Օրը հարմար է հյուրեր ընդունելու, ոչ ֆորմալ միջավայրում կարևոր անձանց հետ շփվելու համար: Հավանական են հաճելի ծանոթությունները: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել, եթե բնական ու անկեղծ պահեք ձեզ: Կենսական պոտենցիալը բարձր կլինի: Օգտակար կլինեն սպորտն ու ակտիվ հանգիստը:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող, հետաքրքիր ու հագեցած օր է: Ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու արագ ավարտին կհասցնեք դրանք: Չեն բացառվում դժվարությունները, որոնք կկարողանաք հաղթահարել հնարամտության շնորհիվ: Հիանալի գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել:
Հնարավոր են անսովոր իրավիճակներ ու հետաքրքիր համընկնումներ: Պատահական հանդիպումները կարող են ճակատագրական լինել ու ձեր կյանքում նոր փոփոխությունների սկիզբ դառնալ: Երեկոյան փորձեք հանգստանալ. հուզական ֆոնն անկայուն կլինի, դժվար կլինի կառավարել այն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հաջող կընթանա: Հին խնդիրները լուծելու, գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով, անսպասելի առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Հավանական են չպլանավորված ուղևորությունները, որոնք հետաքրքիր կլինեն:
Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում տհաճ պահերն ու թյուրիմացությունները: Չնայած դրան՝ լավատես կլինեք, կվերահսկեք իրավիճակը: Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հաջող օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել, գործարքներ կնքել: Այնտեղ, որտեղ խոսքը կվերաբերվի գումարին, գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի: Հավանական են լավ նորությունները: Կկարողանաք հանդիպել մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք, ուրախ ժամանակ կանցկացնեք:
Օրը հարմար է ուսման, աշխարհայացքի ընդլայնմանը նպաստող զբաղմունքների, մարդկանց հետ շփման համար, որոնց հետ փորձով կփոխանակվեք: Կուրախացնի պայմանների փոփոխությունը: Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը դրական հույզեր կպարգևի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը հաջող ու արգասաբեր կլինի: Վճռական տրամադրված կլինեք, գործերը չեք հետաձգի, այդ պատճառով էլ արագ կհասնեք դրված նպատակներին: Կարող եք օգտվել ոչ ստանդարտ մեթոդներից, ռիսկի դիմել: Այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործական մոտեցման կարիք լինի, հաջողությունն ուղեկից կլինի ձեզ:
Զգույշ եղեք գումարի հետ: Թեթևամտորեն կմոտենաք ֆինանսական հարցերի լուծմանը, ինչն էլ կորուստների կբերի: Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. տնից հեռու ինչ-որ բան կորցնելու կամ մոռանալու հավանականություն կա:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարեհաջող օր է: Կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա. նրա հուշումները ժամանակին ու ճիշտ կլինեն: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Հավանական են անսովոր մարդկանց հետ հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները: Չեն բացառվում դրամական մուտքերն ու նվերները:
Պատրաստ եղեք անսպասելի իրավիճակներին: Ստիպված կլինեք արագ փոխել պլանները, հետաձգել որոշ գործեր: Իրավիճակը տարբեր անկյուններից դիտելու ունակություն ու ճկունություն պետք կգա:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ամեն ինչ հաջող կընթանա: Հնարավորություն կունենաք լուծել ինչպես սեփական խնդիրները, այնպես էլ շրջապատի համար ինչ-որ օգտակար բան անել, աջակցել դժվար իրավիճակում հայտնված մտերիմ անձնավորությանը: Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար. ներքին ձայնը կհուշի՝ ինչից սկսել:
Արագ նոր բան կսովորեք, բաց չեք թողնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որը շատ շուտով պետք կգա: Երեկոն հարմար է շփման համար: Կարող եք աշխարհիկ միջոցառումներին մասնակցել, հյուրեր ընդունել, հանդիպել հին ծանոթների հետ:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Զգույշ եղեք. այսօր դժվար կլինի խնդիրներից խուսափելը: Հետ կանգնեք չմտածված արարքներից ու կտրուկ արտահայտություններից: Հնարավորինս հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ ժամանակ ու ուժ կխլեն, կստիպեն հետաձգել պլանավորված գործերը:
Ցանկալի չէ տեխնիկա, կապի միջոցներ, մեքենաներ գնելը. արագ կհիասթափվեք գնումներից: Օրվա երկրորդ կեսը լավ է նվիրել պասիվ հանգստին: Կկարողանաք վերականգնել ուժերը, նորովի կնայեք վերջին շրջանի իրադարձություններին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Պահպանեք ինքնատիրապետումն ու մի նյարդայնացեք դատարկ բաների պատճառով: Օրը վատը չի լինի, միայն թե հուզական ֆոնը լարված կլինի, շատ բան կախված կլինի ինքներդ ձեզ կառավարելու ունակությունից: Խուսափեք կոնֆլիկտներից, մի վիճեք մտերիմների հետ:
Պետք չէ շտապել գումարի հետ կապված գործերում. պահի ազդեցությամբ ընդունված սխալ որոշումները թանկ կնստեն ձեզ վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ ուղևորությունների համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Արգասաբեր օր է: Հաջողությունների կհասնեք շատ գործերում, կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Ամենահասարակ ու պարզ որոշումներն ամենից ճիշտը կլինեն, այդ իսկ պատճառով ստիպված չեք լինի երկար մտորումների մեջ ընկնել՝ հասկանալու համար, թե ինչ է պետք անել:
Հավանական են հեռվից հաճելի նորությունները: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ուրախ կլինեք շփվել նրանց հետ: Նախկինում թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին կարող եք ապագայի մասին խորհել. հետաքրքիր գաղափարներ ու պլաններ առաջ կգան:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը հետաքրքիր ու հագեցած կլինի: Նոր գաղափարներ առաջ կգան, կարող եք առաջին քայլերն անել մտածածը կյանքի կոչելու համար: Կարող եք անսովոր մեթոդներից օգտվել, իմպրովիզացիաներ անել. հաջողությունը ձեր կողմից կլինի: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի:
Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում մանր տհաճությունները, գործերում խառնաշփոթը: Օրվա այս հատվածում լավ է չշտապել որոշումներ ընդունելիս, զգույշ լինել արտահայտվելիս ու ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաջող օր է շփման, կարևոր հարցերի քննարկման համար: Չեն բացառվում տարաձայնությունները, սակայն կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը՝ խուսափելով փոխադարձ վիրավորանքներից: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբը: Լավ կանցնեն ժամադրությունները, հավանական են սիրային խոստովանություններ:
Ֆինանսների, շահավետ գնումների կամ գումար աշխատելու հետ կապված գործերում սխալներ թույլ չեք տա: Զգույշ եղեք փաստաթղթերի ու կարևոր թղթերի հետ. դրանք կորցնելու հավանականություն կա: Հնարավոր են տեխնիկական սարքերի, կապի միջոցների հետ կապված խնդիրներ: