Այն մթերքները, որոնք մի ժամանակ վատ համբավ են ունեցել, այժմ գովազդվում են որպես «սուպեր­մթերքներ»: Ձվերը մտնում են այդ մթերքների մեջ: Մի ժամանակ գիտնականները եկել էին այն եզրահանգման, որ ձվի դեղնուցի մեջ պարունակվող խոլեստերինը անառողջ կերպով բարձրացնում է մարդու խոլեստերինի մակարդակը: Սակայն այս կարծիքը հեքում են նոր հետազոտությունները՝ ապացուցելով, որ մեր օրգանիզմի կողմից արտադրվող բնական խոլեստերինի մակարդակը նվազում է, երբ օրգանիզմ է մտնում մթերքների մեջ պարունակվող խոլեստերինը:

Եվ սա դեռ ողջ լավ նորությունը չէ: Խոլեստերինը կարևոր, որոշիչ ազդեցություն ունի օրգանիզմի կողմից տեստոստերոն, էստրոգեն և կորտիզոլ արտադրելու կարողության հարցում: Բնակչության միակ կատեգորիան, որոնց վրա վատ ազդեցություն է ունեում ամեն օր ձու օգտագործելը՝ դա դիաբետիկներն են:

Այս տեսանյութում մանրամասն ներկայացվում և քննարկվում են այն բոլոր հզոր նյութերը, որոնք կան ձվի մեջ: Վիտամիններ, կալցիում, օմեգա­3 ճարպաթթուներ: Ձուն նաև ապահովում է օրգանիզմին բարձր որակի սպիտակուցներով: Բացի այդ, ձուն շատ օգտակար է տեսողության համար՝ շնորհիվ իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների: Նախաճաշին ձու ուտելը հագեցածության զգացում է առաջացնում և օգնում է պահպանել, վերահսկել քաշը:


Գիտնականները նշում են նաև ձուն շատ օգտակար է ոսկրերի, մազերի և եղունգների համար՝ շնորհիվ իր մեջ պարունակվող աﬕնաթթուների և հանքային նյութերի: Դուք կզարմանք, սակայն դուք օրական պետք է 3 ձու ուտեք:

loading...