Ըստ փորձագետների՝ հոգեկան և ֆիզիկական լավ առողջական վիճակը պահպանելու համար սեքսը առավել կարևոր բաղադրիչներից է:

Բանն այն է, որ սեքսը հզոր հակադեպրեսանտ է, ինչը զգալիորեն նվազեցնում է սթրեսի մակարդակը, այն նաև լավ է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

Սեքսը նաև դանդաղեցնում է ծերացումը:

Այս վարկածը ստուգելու համար Շոտլանդիայի Royal Edinburgh Hospital կլինիկայի բժիշկները հետազոտություն են կատարել:

Արդյունքները ցույց են տվել, որ 50%-ով ավելի շատ սեքսով զբաղվող մարդիկ 7-13 տարով երիտասարդ տեսք են ունենում, քան պարբերաբար սեքսով չզբաղվողները:

Շատերին հետաքրքիր է՝ իրենք չափից շա՞տ են սեքսով զբաղվում, թե՞ չափից քիչ:

 

  • 18-29՝ միջինում 112 անգամ տարեկան,
  • 30-39՝ միջինում 86 անգամ տարեկան,
  • 40-49՝ միջինում 69 անգամ տարեկան,
  • 50-60՝ միջինում 24 անգամ տարեկան,
  • 60 և ավել՝ միջինում 12 անգամ տարեկան:
loading...