Մորիսայի համար դա սովորական օր էր, ով գումար է վաստակում մատուցողուհի աշխատելով ԱՄՆ-ի արագ սննդի կետերից մեկում:
Հաստատության մոտ աղջիկը մի մորուքավոր, տարօրինակ մարդ նկատեց:
Անտարբեր անցնելու փոխարեն, աղջիկը մոտեցավ այդ մարդուն և խոսեց նար հետ: Մի քանի րոպե անց իսկական հրաշք տեղի ունեցավ, որը երկուսի կյանքն էլ փոխեց: Այս պատմությունով աղջիկը կիսվեց Facebook-ի իր էջում:
այս տղամարդուն՝ նստած փողոցի մյուս կողմում: Նրա անունը Ռիկ է: Ես մոտեցա նրան հարցնելու՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Նա ասաց «Ոչ», գլուխը կախեց և սկսեց լաց լինել: Հետո ես հարցրեցի, արդյոք նա քաղցած է: Ռիկը բարձրացրեց գլուխը և ասաց «Շատ»:
Ես ձեռքս տվեցի նրան, որպեսզի օգնեմ բարձրանալ:
Հոտո ես ներկայացա Ռիկին, ասացի նրան, որ աշխատում եմ այս հաստատությունում, և որ մենք շատ ուրախ կլինենք նրան սպասարկել: Ես տարա նրան մեր սրճարան և ասացի, որ այսօր նա կարող է պատվիրել սրտի ուզածը՝ չմտածելով գումարի մասին: Նա այնքան շնորհակալ էր…
Նա ասաց, որ ինքը Օհայոից է, նա վրաերթի է ենթարկվել, սակայն նա չի կարող նույնիսկ հիվանդանոց գնալ, քանի որ անձը հաստատող փաստաթղթեր չունի: Նա ինձ մի մեդալիոն ցույց տվեց, որի վրա գրված էր Ֆիլիպպեցիների 4:13 ուղերձից մի հատված («Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով»): Նա ինձ խոստովանեց, որ դա իր ունեցած միակ բանն է:
Երբ նա սնվեց, երդվեց ինձ, որ երբեք չի մոռանա իմ անունը, դեմքը և այն հույսը, որ ես նրան տվեցի: Ես հարցրեցի, արդյոք կարող եմ իր հետ լուսանկարվել, և նա համաձայնեց: Հետո նա գրպանից փոքրիկ խեցի հանեց և սանրեց մորուքը: Երբ նա պատրաստվում էր գնալ, հանեց պարանոցից մեդալիոնը և տվեց ինձ: Ես քարացել և համրացել էի, և մինչև հիմա դեռ տպավորված եմ: Այդ մարդը նվիրեց ինձ իր համար միակ թանկ բանը, որ ուներ: Ինձ թվում է, ես միշտ պարտք կմնամ նրան…
Ես երբեք չեմ մոռանա Ռիկին և նրա հետ ացկացրած ժամանակը: Խնդրում եմ, մարդիկ, բարի գործեր արեք: Միշտ օգնեք նրանց, ում կարող եք, առանց՝ փոխարենն ինչ-որ բան պահանջելու»: