Քաղցկեղով հիվանդացածությունն ամբողջ աշխարհում աճում է, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Որոշ մասնագետների կանխատեսումներով՝ ընդամենը մի քանի տասնյակ տարի հետո քաղցկեղով հիվանդների թիվը կկրկնապատկվի, իսկ գուցե եւ եռապատկվի: Դրան կնպաստի զարգացած եւ զարգացող երկրներում բնակվող մարդկանց մեծ մասի կենսակերպը:

Դիետաներով գայթակղվելը

Հանուն սլացիկ կազմվածքի սննդակարգերով եւ սնվելու յուրահատուկ տեսակներով չափից ավելի գայթակղվելը վտանգներ է պարունակում եւ կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնագետների խոսքով՝ սննդակարգերին եւ սովածությանը մշտապես հետեւելը որոշ դեպքերում կարող է նյութափոխանակության պրոցեսներում եւ հորմոնալ համակարգում խանգարումներ առաջացնել, որի հետեւանքով առանձին բջիջներ կարող են քաղցկեղայինի վերափոխվել:

Ավտոմեքենայով երթեւեկելու սովորությունը

Ավտոտերերի թիվը կայուն աճում է, իսկ դրա հետ մեկտեղ աճում է նաեւ քաղցկեղով հիվանդացածությունը: Մասնագետների խոսքով՝ ավտոմեքենաների արտանետումների քաղցկեղածին նյութերը լցվում են օդի մեջ, որը մարդիկ ամեն օր անցկացնում են իրենց թոքերով, ըստ որում՝ այս խնդիրը հատկապես հրատապ է խոշոր քաղաքների համար: Դրանից բացի, ավտոմեքենայով հաճախ երթեւեկող մարդիկ քիչ են շարժվում եւ ոտքով քիչ քայլում, իսկ ֆիզիկական ակտիվության պակասը քաղցկեղի առաջացման վտանգի կարեւորագույն գործոններից մեկն է:


Ծխելը

Հավանաբար բոլորն են լսել, որ ծխելը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Թոքերի քաղցկեղով հիվանդների ճնշող մեծամասնությունը ծխողներ են: Ավելին՝ ծխելը մեծացնում է նաեւ միզապարկի, կոկորդի եւ բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Սխալ սննդակարգը

Քաղցրացնող, գունավորող, համը ուժեղացնող նյութեր եւ կոնսերվանտներ պարունակող մթերքները նույնպես մեծացնում են քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուստի խորհուրդ չի տրվում այսպիսի մթերքներով գայթակղվել: Խորհուրդ չի տրվում նաեւ մեծ քանակով կարմիր եւ/կամ վերամշակված միս ուտել:

Չպաշտպանված սեքսը

Մարդու պապիլոմայի վիրուսը քաղցկեղածին է համարվում, օրգանիզմույմ դրա առկայությունը մեծացնում է արգանդի վզիկի, կոկորդի քաղցկեղի եւ քաղցկեղի մի քանի այլ տեսակների առաջացման հավանականությունը: Մարդիկ, որպես կանոն, այս վիրուսով վարակվում են չպաշտպանված սեքսի ժամանակ, ըստ որում՝ սեքսի բոլոր ձեւերի դեպքում: Հատկապես այս պատճառով չպաշտպանված սեքսը, հատկապես քիչ ծանոթ զուգընկերոջ հետ, համարվում է ինֆեկցիայով վարակվելու վտանգի գործոն, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ հեռանկարում՝ նաեւ քաղցկեղի առաջացման վտանգի գործոն:

loading...