Խոյ: Այսօր դուք լիդերի դերում կլինեք ու ստիպված կլինեք կառավարել իրավիճակը։ Բարեբախտաբար դա ձեզ համար հեշտ ու հաճելի գործ կլինի։ Դուք լավ ազդեցություն ունեք մարդկանց վրա ու կարողանում եք բարձրացնել նրանց տրամադրությունը։ Կապ չունի, թե օրվա ընթացում ինչ իրավիճակում կհայտնվեք՝ դուք միևնույնն է կկարողանաք լավ դրսևորել ձեզ։
Ցուլ: Այսօր կհասկանաք, որ ինչ որ մեկը շատ հետաքրքրված է ձեզնով։ Թույլ տվեք նրան ցույց տալ իրեն։ Նույնիսկ, եթե վստահ չեք, որ դա հենց այն մարդն է, որը ձեզ պետք է, միևնույնն է փորձեք ճանաչել նրան։ Դուք միշտ հնարավորություն ունեք հրաժարվելու, եթե ինչ որ բան ձեզ դուր չգա։
Երկվորյակ: Այսօր պետք է աշխատեք կռիվներ ու վեճեր չհրահրել։ Խուսափեք ագրեսիվ մարդկանցից, քանի որ այսօր նրանք ավելի ագրեսիվ կլինեն։ Ձեր կյանքում շատ ավելի հետաքրքիր մարդիկ կան, այնպես որ այս օրը հենց նրանց հետ անցկացրեք։
Խեցգետին: Անցյալի մասին հիշողություններ ունենալը հիանալի է, սակայն այսօր այդ հիշողությունները կարող են մթագնել ձեր ուղեղը, իսկ դուք այսօր պետք է պարզ ուղեղ ունենաք։ Պետք է ապրել միայն ներկայով ու ապագայով։ Առաջ նայեք ու առաջ շարժվեք։
Առյուծ: Վերջին շրջանում դուք շատ եք աշխատել ձեզ վրա և ժամանակն է վայելել արդյունքները։ Այսօր շատերը կնկատեն, որ դուք փոխվել եք։ Հնարավոր է, որ ոմանք չասեն այդ մասին, սակայն վստահ եղեք, որ նրանք հպարտանում կամ նախանձում են։ Կլինեն մարդիկ, որոնք բարի խոսքեր կասեն ձեզ՝ բարությամբ պատասխանեք նրանց։
Կույս: Այսօր ձեր մասին այնպիսի ինֆորմացիա կլսեք, որը ձեզ դուր չի գա։ Սակայն, հուսահատվելու կարիք չկա, քանի որ դուք կարող եք ավելին, քան մտածում եք։ Ձեզ միայն անհրաժեշտ է հաշտվել ստեղծված իրավիճակի հետ ու առաջ շարժվել։
Կշեռք: Ինչ որ մեկը, ով ձեզ համար մեծ նշանակություն ունի՝ կյանքում մեծ փոփոխություններ ունի։ Դա պետք է նաև ձեզ ոգևորի։ Արեք այն, ինչ միշտ էիք անում, սակայն ավելի ուշադիր եղեք։ Եթե ցանկանում եք ձեր կյանքում ինչ որ բան փոխել, ապա հետևեք այլ մարդկանց ու ձեզ համար օրինակներ մշակեք։
Կարիճ: Այսօր որոշ մարդկանց հետ հարաբերությունները կհարթվեն։ Ձեր կյանքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ անհրաժեշտ է լիցքաթափվել ու հանգստանալ։ Ընկերների հետ հարթված հարաբերությունները կօգնեն ավելի ինքնավստահ զգալ։
Աղեղնավոր: Օրվա ընթացքում մասնագիտական հաջողություններ կգրանցեք: Հնարավոր են վեճեր ընտանիքի անդամների կամ աշխատավայրի ղեկավարության հետ: Աշխատեք հավասարակշռված լինել ու չթողնել, որպեսզի վեճերը փչացնեն ձեր օրը:
Այծեղջյուր: Այսօր պետք է նպատակադրված հասնեք ձեր ցանկություններին։ Մարդկանց կողմից կարող եք որոշակի ճնշումներ զգալ, սակայն վստահ եղեք, որ դրանք ձեզ չեն խանգարի։ Այժմ դուք պետք է փորձեք երջանիկ լինել և ձեր ընկերները ձեզ կօգնեն այդ հարցում։
Ջրհոս: Այսօր հնարավոր են նոր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ: Օրն անցկացրեք ընկերական շրջապատում: Այսօր նաև ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել, սակայն չեք կողմնորոշվի: Վստահեք ձեր ներքին ձայնին ու չեք սխալվի:
Ձկներ։ Այսօր խուսափեք ալարկոտ ու անբան մարդկանցից։ Նրանք ցանկանում են միայն լավ տպավորություն թողնել, իսկ դուք պետք է կարողանաք հաջողության հասնել։ Եթե շատ շփվեք նրանց հետ, ապա կկորցնեք աշխատելու ունակությունն ու նրանց կնմանվեք։