Խոյ: Այսօր փոխհամաձայնության խնդիր կունենաք։ Ձեր ընկերներից մեկը ձեզ հետ համաձայն չի լինի և դա կարող է վեճի պատճառ դառնալ։ Դուք պետք է կարողանաք կառավարել իրավիճակն ու թույլ չտալ, որպեսզի վեճը կռվի վերածվի։ Կարիք չկա անհամաձայնության պատճառով փչացնել ձեր հարաբերությունները։
Ցուլ: Այսօր պետք է մեծ կամքի ուժ դրսևորեք։ Օրվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, որոնցից անպայման պետք է օգտվեք։ Եթե բաց թողեք դրանք, ապա որոշ ժամանակ անց կսկսեք մեղադրել ձեզ։ Նպատակասլաց եղեք ու փորձեք հասնել ձեր նպատակին։
Երկվորյակ: Այսօր պետք է հասկանաք, թե ինչ եք ցանկանում։ Մտածեք ու որոշեք, թե իրականում ինչով եք ցանկանում զբաղվել։ Մի՞գուցե ցանկանում եք նոր մարդկանց հետ ծանոթանալ կամ մարզադահլիճ այցելել և այլն։ Օրվա վերջում փոքրիկ անակնկալ կունենաք։
Խեցգետին: Այսօր պետք է փորձեք ուշադրություն դարձնել մանրուքներին։ Դրանք շատ կարևոր են ձեր կյանքում։ Ուսումնասիրեք մարդկանց ու մինչ նրանց մասին կարծիք կազմելը, պարզեք, թե նրանք իրականում ինչպիսին են։
Առյուծ: Այսօր տարօրինակ իրավիճակի մեջ կհայտնվեք: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Այդ իրավիճակից դուրս գալու տարբերակներ մտածեք։ Մի՞գուցե նա հենց այն մեկն է, ով ձեզ անհրաժեշտ է։
Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, իսկ երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Լավ օր է նաև սիրելիների ու մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար։
Կշեռք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Օրվա վերջում հնարավորություն կունենաք ապացուցել բոլորին, որ ավելին եք կարող, քան ձեզնից սպասում են։
Կարիճ: Այսօր պետք է փորձեք ինչ որ նոր գործով զբաղվել։ Դա պետք է այնպիսի զբաղմունք լինի, որով նախկինում դեռ չեք զբաղվել։ Վերջին շրջանում ձեր կյանքում ամեն բան շատ հարթ էր և ձեզ նոր տպավորություններ են անհրաժեշտ։
Աղեղնավոր: Ձեր կյանքում շատ փոփոխություններ են կատարվում, իսկ դա նշանակում է, որ հանգստի մասին պետք է որոշ ժամանակող մոռանալ։ Սակայն, այս ամենը տևելու է մի քանի օր։ Պարզապես խորասուզվեք աշխատանքի մեջ ու փորձեք հանգիստ անցկացնել օրը։
Այծեղջյուր: Այսօր ձեզ շատ ուժեր անհրաժեշտ կլինեն, այս պատճառով էլ փորձեք լավ սնվել ու շատ քնել։ Նաև այսօր փորձեք ինչ որ նոր բան սովորել։ Նոր գիտելիքները ձեզ միայն օգուտ կտան։ Գիրք կարդացեք կամ վավերագրական ֆիլմ դիտեք։
Ջրհոս: Այսօր պետք է ավարտեք այն գործը, որը վաղուց չեք կարողանում ավարտել։ Դուք շատ եք կասկածում և դա խանգարում է ձեզ։ Որոշեք, թե ինչ եք անելու ու նախապատրաստվեք։ Օրվա վերջում կկարողանաք նոր մարդկանց հետ ծանոթանալ։
Ձկներ։ Այսօր պետք է շատ զգույշ լինեք, քանի որ մեծ է հավանականությունը, որ ձեզ կարող են խաբել։ Ուշադիր եղեք, ոչինչ մի ստորագրեք առանց համոզվելու, որ ձեզ չեն խաբում։ Վստահեք միայն մտերիմներին ու բարեկամներին։