Մարդկությունը երբեք էլ ի վիճակի չի լինի գտնել գեղեցկության իրական բանաձևը: Տարբեր ժամանակներում տարբեր ազգերի մոտ գեղեցկություն ասվածը խստորեն տարբերվել է և ժամանակի ընթացքում փոփոխվել: Դրա փոխարեն մենք երբեք չենք անտեսում տգեղը և հստակ տարբերակում ենք տգեղ մարդկանց:

Ձեզ կպատմենք բրիտանուհի Մերի Էն Բևանի ճակատագրի մասին, ով արժանացել է «աշխարհում ամենատգեղ կինը» կոչմանը:

 

1. Մերին ծնվել է 1874 թ. դեկտեմբերի 20-ին, Լոնդոնում: 29 տարեկանում ամուսնացել է ֆլորիստ Թոմաս Բևանի հետ: Մինչև 32 տարեկանը նա հմայիչ կին էր և ուներ չորս երեխա, այնպես որ, մի՛ զարմացեք նրա ամուսնու ճաշակի վրա: 32 տարեկանում Մերիի դեմքն ու մարմինը սկսեցին կտրուկ փոփոխությունների ենթարկվել, որի պատճառը սարսափելի հիվանդությունն էր՝ ակրոմեգալիան: Այն նյարդաներզատական հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է աճի հորմոնի ավելցուկային արտադրություն: Մերի Բևանը սկսեց սուր մկանային ցավեր զգալ, այնուհետև ՝ ժամանակի ընթացքում նկատեց, որ մարմնի մի շարք մասեր սկսում են մեծանալ: Եվ սա միակ դժբախտությունը չէր, որ պատահեց խեղճ կնոջ հետ: 1914 թ. մահացավ նրա ամուսինը, և Մերին միայնակ մնաց իր չորս երեխաների և սարսափելի հիվանդության հետ:

 


2. Երկար ժամանակ Մերին արհամարհում էր արտաքնային այս փոփոխությունները, քանի որ տարված էր աշխատանքով՝ փոքրիկ երեխաների ապրուստը հոգալու համար: Որպես կանոն՝ մարդիկ ծաղրում և դատապարտում են այն ամենը, ինչը նրանց նման չէ: Հենց այս պատճառով էլ խեղճ կինը շարունակ ծաղրանքներ և բաց մեղադրանքներ էր լսում իր հասցեին, մինչև որոշեց, որ եթե մարդիկ նրա տեսքին այդպես են արձագանքում, ապա նա կարող է դրանից օգուտ ստանալ:

3. Ստորացնող այս նոմինացիայում հաղթող ճանաչվելուց հետո Մերիին սկսեցին ճանաչել բոլորը: Նրան աշխատանք առաջարկեցին կրկեսում՝ հիմար կերպարներ ընդունել և դրա դիմաց գումար ստանալ: Արդյունքում Մերի Բևանն այնքան հարստացավ, որ տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց աշխատել Նյու Յորքի «Դրիմլենդ» այգում: Նա այդտեղ է աշխատել մինչև մահը՝ 1933 թվականը:

4. Մերին իր դժբախտությունը որոշ չափով կարողացել է եթե ոչ հաջողություն, ապա եկամուտի կայուն աղբյուր դարձնել: Սակայն նրա պատմությունը աշխարհով մեկ է տարածվել ոչ շատ վաղուց: Ընդամենը մի քանի տարի առաջ ամերիկական մի ընկերություն թողարկեց Մերիի լուսանկարներով և ծաղրական մակագրություններով բացիկներ: Դրանք տեսավ գերմանացի մի բժիշկ, ով մասնագիտացած էր ակրոմեգալիայի մեջ: Նա խիստ վրդովվել էր՝ տեսնելով սարսափելի հիվանդություն ունեցող կնոջ լուսանկարները ծաղրական նպատակներով բացիկների վրա փակցված: Բժիշկը բաց նամակ է ուղարկել դրանք թողարկող ընկերությանը, որից հետո վերջինս պաշտոնական կերպով ներողություն է խնդրել և դադարեցրել բացիկների արտադրությունը:

 

loading...