Վստահ ենք, որ այս խորհուրդները հաստատ պետք կգան: Պարզապես պետք է փորձել տնային մաքրության այս միջոցները…

1. Մաքուր թեյնիկ

Թեյնիկի մեջ հավասար քանակի ջուր և քացախ լցրու: Միացրու և սպասիր, մինչև ջուրը բավականաչափ տաքանա: Անջատիր թեյնիկը և նույն պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր:

2. Թավան՝ ինչպես նորը

Թավան խոհանոցային աղով շփիր, հետո սրբիր թղթե սրբիչով:

3. Փայլող ծորակներ

Մոմապատ թուղթը քրոմապատ ծորակները փայլեցնելու հրաշալի միջոց է:

4. Մաքուր ջեռոց

Որպեսզի ջեռոցը նորի տեսք ունենա, դրա դրսի մասը սրբիր ձիթապտղի յուղի մեջ թաթախված սրբիչով: Յուղի մնացորդները մաքրիր մաքուր կտորով:

5. Բաժակների փառի դեմ միջոց

Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնիր: Խառնուրդը լցրու բաժակի մեջ և թող 1 ժամ: Հետո պարզապես բաժակը լվա խոհանոցային սպունգով:

6. Կտրատելու տախտակ

Փայտե կտրատելու տախտակը մաքրելու համար դրա վրա մի կտոր մագաղաթյա թուղթ դիր, վրան լավ աղ լցրու և արդուկիր 1 րոպե:

 


7. Սպիտակափայլ վաննա

 

Երեկոյան վաննան տաք ջրով լցրու և մեկ բաժին թթվածնային սպիտակեցուցիչ լուծիր, իսկ առավոտյան վայելիր արդյունքը:

8. Տհաճ հոտերի դեմ միջոց

Բազմոցը տհաճ հոտից ազատելու համար 1 ճ/գ սոդա և 10 կաթիլ լավանդայի յուղ լուծիր 2 բաժակ ջրի մեջ: Այս խառնուրդը լցրու հեղուկացրի մեջ և օգտագործիր:

9. Խոհանոցային մաքուր սպունգներ

Պլաստիկե տարայի մեջ 2 ճ/գ խոհանոցային աղ և 2 բաժակ տաք ջուր խառնիր: Սպունգներն ամբողջ գիշեր թող այդ լուծույթի մեջ:

10. Կոտրված ձվեր

Նման դեպքում ձվի վրա աղ լցրու և թող 15 րոպե: Հետո պարզապես ձուն թղթե սրբիչով մաքրիր մակերևույթից:

11. Իդեալականորեն մաքուր լվացարանակոնք

Լվացարանակոնքն աղով և կիտրոնով շփելու դեպքում այն կփայլի ինչպես նորը:

12. Ազատվիր այրված յուղից

Թավայի մեղ ոչ մեծ քանակությամբ աղ լցրու և վրան ջուր լցրու: Թող 15 րոպե: Թավան հեշտությամբ կմաքրվի:

13. Փայլող բաժակներ

Փորձիր բաժակները քացախով լվալ: Կզարմանաս՝ դրանք ինչպես կմաքրվեն: Միայն թե չմոռանաս հետո բաժակները հոսող ջրի տակ լվանալ:

loading...