Կատարյալ տղամարդը համարվում է մտացածին կերպար, ֆիլմերի և վեպերի հերոս: Սակայն դա այդպես չէ, և գոյություն ունեն որոշակի պայմաններ, որոնցում յուրաքանչյուր կոնկրետ տղամարդ դառնում է կնոջ համար կատարյալ: Դա տեղի է ունենում, երբ կինը գտնում է նրան, որին չի ուզում կորցնել, հայտնում է marketium.ru-ն:
1. Նա հավատարիմ է ձեր հարաբերություններին
Իսկական տղամարդը առանց պայքարի չի հանձնվում: Նա գնահատում է ձեր հարաբերությունները և թույլ չի տալիս օտարին կանգնելու ձեր միջև:
2. Նա չի թաքնվում խնդիրներից
Նա խնդիրներին մոտենում է հետևյալ կերպ. եթե դրանք կան, ապա հարկավոր է լուծել:
3. Ուշադրություն մանրուքներին
Նա ուշադիր է մանրուքների նկատմամբ, քանի որ այդ մանրուքներից է կազմված կյանքը:
4. Նա խելացի է և իմաստուն
Նա ամեն մի իրադրության նայում է օբյեկտիվ և կարողանում է տալ ճիշտ խորհուրդներ: Դուք վստահ եք, որ ոչ պակաս իմաստուն խորհուրդներ նա կտա նաև ձեր երեխաներին:
5. Նա ուզում է, որ դուք սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք
Ամեն օր նա միջոց է գտնում ձեզ քաջալերելու, աջակցելու, հիշեցնելու սիրո մասին:
6. Ձեր խնդիրները նրա խնդիրներն են
Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, ապա դա նրան էլ է անհանգստացնում: Եթե օգնությունը հարկավոր է գիշերվա կեսի, նա չի փնթփնթա և ասի, որ դա իր գործը չէ:
7. Նա ձեր թերությունները ընդունում է ժպիտով
Բոլորը սխալներ են գործում, և դուք էլ բացառություն չեք: Նա դրա համար ամեն առիթով ձեզ չի հանդիմանի:
8. Սակայն իր սեփական սխալներին վերաբերվում է լրջորեն
Մյուս կողմից նա ուժեղ անհանգստանում է, եթե ձեզ հիասթափեցրել է կամ չի արդարացրել ձեր սպասելիքները: Եվ ջանում է ուղղել իր սխալը: