Ներկայացնում ենք հրաշալի բաղադրատոմս, որը հեշտությամբ կազատի անցանկալի մազերից, նաև մաշկը կսպիտակեցնի:
Գլխավորը՝ բոլոր բաղադրիչները բնական են և կգտնվեն յուրաքանչյուր խոհանոցում:
Հրաշալի միջոց անցանկալի մազերի դեմ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 կարտոֆիլի հյութ
- 5 թ/գ կաթ
- 1/2 ճ/գ սոդա
Պատրաստման եղանակը՝
Խառնիր բոլոր բաղադրիչները և 30 վայրկյանով դիր միկրոալիքային վառարանը: Պատրաստ է:
Պարզվոմ է՝ կարտոֆիլի հյութը խորը մաքրում, փափկեցնում և երիտասարդացնում է մաշկը:
Կաթը կհանգստացնի մաշկը և կկանխի գրգռվածությունը պրոցեդուրայից հետո, դրա յուրահատուկ բաղադրիչները մաշկը կդարձնեն փափուկ, նուրբ:
Սոդան փափկեցնում է մազերը և քայքայում է մազի ֆոլիկուլը: Իսկ այս միջոցների համադրությունը հրաշալի արդյունք է տալիս:
Օգտագործումը՝
1. Նախքան մազահանումը պետք է մաշկը պատրաստել: Այն պետք է լինի մաքուր, խոնավ և անյուղ:
2. Ստացած զանգվածը վրձնով քսիր խնդրահարույց մասին: Միջոցը պետք է քսել մազերի աճի ուղղությամբ:
3. Միջոցը պետք է լավ չորանա: Դա 15-20 րոպե կտևի, ամեն ինչ կախված է մարմնի մասից և մածուկի քանակից:
4. Ոչ մի դեպքում միջոցը չհանես մազերի աճի ուղղությամբ: Դա կարող է գրգռվածություն և թարախային բորբոքում առաջացնել մազահանման տեղում:
5. Զգուշությամբ մածուկը հեռացրու մազերի աճի հակառակ ուղղությամբ: