Կան խողովակների խցանման դեմ պայքարի մի շարք մեթոդներ: Կարելի է սանտեխնիկ կանչել, քիմիական միջոց օգտագործել, փորձել խնդիրը լուծել վանտուզով կամ մալուխով: Սակայն նախևառաջ եկեք փորձենք այս արդյունավետ միջոցը:
Խողովակների խցանումը վերացնող միջոց
Անհրաժեշտ կլինի՝
- «Ալկա-զելտցերի» 2 հաբ
- 1 բաժակ քացախ
Կիրառումը՝
1. Հոսքի անցքի մեջ «Ալկա-զելտցերի» 2 հաբ դիր:
2. Անցքի մեջ քացախ լցրու և թող 2 րոպե: Այդ ընթացքում անցքն ամուր փակիր:
3. Միացրու տաք ջուրը, որպեսզի այն մաքրի լուծված կեղտը: Այս միջոցը կվերացնի ոչ միայն խցանումը, այլև տհաճ հոտը:
Կարելի է խանութի միջոցներից օգտվել: Բայց մի մոռացիր կենցաղային քիմիայի՝ մարդուն հասցվող վնասի մասին:
Խցանումից խուսափելու համար ավելի լավ է՝ լավ հետևել սանտեխնիկայի վիճակին:
Խցանումների կանխարգելում
1. Ջուր եռացրու և պարզապես լցրու լվացարանակոնքի մեջ: Այդպես արա երկու օրը մեկ: Տաք ջուրը լուծում է յուղը, որը կպչում է խողովակների պատերին և խանգարում է ջրի հոսքին:
2. Պաշտպանիչ ցանց դիր: Ուտելիքի մնացորդները, կեղտը, մազերը կմնան դրա մեջ:
3. Պարբերաբար ջրի հոսքի անցքի մեջ մի քանի գդալ խոշոր աղ լցրու, վրան՝ եռացած ջուր: Կարելի է նաև սոդա և քացախ օգտագործել:
4. Հետևիր, որ լվացարանակոնքի մեջ մազեր չմնան. դրանք նույնիսկ քիմիական միջոցները չեն կարող քայքայել: