Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ՝ թանկարժեք զարդերի նկատմամբ հոգ տանելու համար:
 

Ընդհանուր խորհուրդներ



Մաքրություն անելիս հանեք թանկարժեք զարդերը, քանի որ մաքրող միջոցները կարող են ընկնել դրանց վրա: Դրանք հանեք նաև լոգանք ընդունելիս:
Թանկարժեք իրերը հանելուց հետո դրանք չորացրեք, նոր պահեք:

Թանկարժեք իրերը պահեք չոր տեղում:
 

Ոսկի

 


Եթե կրեմ եք օգտագործում, որի կազմում աղ կամ սնդիկ կա, հետևեք, որպեսզի դրանք չընկնեն թանկարժեք իրերի վրա: Դրանից ոսկու վրա կարող են սպիտակ հետքեր մնալ:

Ոսկե իրերն ավելի լավ կփայլեն, եթե դրանք կարճ ժամանակով պահեք քաղցր ջրում:

Ոսկեզօծ իրերը կարելի է մաքրել քացախի օգնությամբ:

Արծաթ


Արծաթե իրերը մաքրելու համար դրանք դրեք կես բաժակ տաք ջրի մեջ, որին խառնեք նաև 3-4 կաթիլ անուշադրի սպիրտ:

Արծաթը մաքրելու համար հաջողությամբ կարող է օգտագործվել նաև ֆոլգան:

loading...