Խնձորով եռօրյա դիետայի օգնությամբ կարելի է ազատվել 12կգ ավելորդ քաշից: Խնձորը նիհարելուն նպաստող նյութեր չի պարունակում, այն պարզապես նվազեցնում է սննդակարգի կալորիականությունը: Այս մոնոդիետան առավելապես նախատեսված է նրանց համար, ովքեր թողել են ծխելը և մտահոգվում են, որ ավելորդ քաշ կհավաքեն, քանի որ այդ շրջանում մարդն անընդհատ ցանկանում է ինչոր բան դնել բերանը: Դիետան շատ պարզ է. երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միայն խնձոր ուտել: Երկրորդ օրը պետք է 200գր. կաթնաշոռ ավելացնել:
Ամեն օր կարելի է մինչեւ 2կգ խնձոր ուտել: Չձանձրանալու համար կարող եք խնձորով տարբեր ուտեստներ պատրաստեք: Օրինակ՝ Նախաճաշ՝ խնձորով խյուս Ճաշ՝ խնձորով թխվածքաճաշ (ջեռոցում եփած) Կեսօրին՝ խնձոր Ընթրիք՝ խնձորով կոկտեյլ (խնձորով հյութ, հանքային ջուր, մի քիչ կիտրոնի հյութ):