Շատ կարևոր է՝ ինչպես եք օրը սկսում: Առավոտները տաք կիտրոնաջուր խմելը վերջերս շատ տարածված է: Բայց տաք կիտրոնաջուր օգտագործելով՝ դուք չեք օգտագործում միջուկի և կեղևի բոլոր գերսննդարար նյութերը: Ամբողջական կիտրոնը խաշելով, միայն հյութը չքամելով՝ դուք կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդանյութերը: Most.am-ն անհավանական բաղադրատոմս է ներկայացնում՝
1. 6 կիտրոն
2. Ջուր
3. Մեղր
Պատրաստումը՝
- Կիտրոնները մեջտեղից կտրեք և վրան ջուր լցրեք:
- Ջուրը 3 րոպե եռացրեք:
- Կաթսան թողեք սառչի 1015 րոպե:
- Կիտրոնները և միջուկը հանեք ջրից:
- Խմեք տաք կիտրոնաջուրը:
- Մնացած տաք ջուրը լցրեք ապակե տարայի մեջ՝ հետո օգտագործելու համար:
- Կարող եք մեղր ավելացնել ըմպելիքին:
Առավելությունները՝
1. Ամրացնում է իմունային համակարգը:
2. Պաշտպանում է մրսածությունից:
3. Անհավանական էներգիա է տալիս:
4. Օգնում է մարսողությանը և կարգավորում է նյութափոխանակությունը:
5. Մաքրում է տոքսիններից:
6. Կարգավորում է օրգանիզմի рНի մակարդակը:
7. Մաքրում է մաշկը:
8. Թարմացնում է շնչառությունը:
9. Օգնում է նիհարել:
10. Բարձրացնում է տրամադրությունը՝ օգնելով խուսափել տագնապից:
11. Խոնավեցնում է ավշային համակարգը:
12. Նպաստում է ապաքինմանը:
Այս ըմպելիքի մեկ բաժակը կօգնի օրը էներգիայով լի կսկսել: Ջուրն ամեն առավոտ տաքացնել պետք չէ: Ըմպելիքը կարող եք նաև սառը վիճակում օգտագործել: Սննդանյութերը մնում են, սակայն ըմպելիքը պետք է շատ սառը չլինի: Եթե տաք ջուր եք նախընտրում, կարող եք այն մի քիչ տաքացնել: