Շատ տղամարդկանց համար կանայք անհասկանալի արարածներ են: Դա հնարավոր է բացատրել, քանի որ կանայք և տղամարդիկ կարող են տարբեր պատկերացումներ ունենալ երջանիկ համատեղ կյանքի մասին: Most.am-ը ներկայացնում է 8 խորհուրդ, որոնք տղամարդկանց կօգնեն կնոջը երջանիկ դարձնել:

1. Նրան ասեք, որ սիրում եք

Կանանց համար անհրաժեշտ է դա լսելը: Եթե ձեզ դուր չի գալիս ծեծված խոստովանությունները, մտածեք այլ զվարճալի արտահայտություններ: Դա կբարձրացնի տրամադրությունը և կավելացնի երջանիկ պահերը:

2. Ապացուցեք ձեր սերը

Պարտադիր չէ գնել թանկարժեք նվերներ: Բավական է հոգատարություն և ուշադրություն, ինչ­որ գործերում օգնություն, խնդրանքների կատարում, ցանկացած անակնկալ, որ կնոջը հաճելի կլինի: Ձեր ջանքերը կնկատվեն:

3. Սովորեք նրան լսել

Եթե նույնիսկ ձեզ այնքան էլ հետաքրքիր չեն նրա խնդիրները, պետք է ղեկավարվեք սիրելի մարդուն օգնելու ցանկությամբ: Թույլ տվեք նրան խոսել, ջանացեք ինչ­որ ձևով օգնել: Դա կհանի նյարդային լարվածությունը:

4. Հաշվի առեք հոգեբանական առանձնահատկությունները

Յուրաքանչյուր կին ցանկանում է իմանալ, թե որտեղ է իր տղամարդը: Դա կնոջ հոգեբանական առանձնահատկություններից է: Այդ պատճառով արժե, որ տղամարդը ասի, թե ինչքան և երբ կբացակայի: Սակայն տղամարդը նույնպես պետք է կնոջը հնարավորություն տա առանձնանալու կամ շփվելու ընկերների հետ: Կարևորը, որ զուգընկերները հասկանան միմյանց պահանջները: 

 


5. Նրան ինքնուրույն լինելու հնարավորություն տվեք

Չարժե կանանց բոլոր խնդիրները լուծել: Երբեմն կնոջը տվեք ընտրելու և խնդիրները լուծելու հնարավորություն՝ հատկապես, երբ դա վերաբերում է կյանքում զբաղմունքի ընտրությանը: 

6. Նրան վստահություն տվեք վաղվա օրվա հանդեպ 

Կնոջ համար անհրաժեշտ է զգալ, որ իր կողքին վստահելի տղամարդ է, ով միշտ հոգ կտանի նրա և երեխաների մասին: 

7. Թույլ տվեք նրան թույլ լինել

Եթե նույնիսկ կինը մարդկանց շրջապատում հանդես է գալիս որպես ուժեղ անհատականություն, գոնե տանը նրան հնարավորություն տվեք իրեն թույլ զգալ: Շրջապատեք նրան հոգատարությամբ և քնքշությամբ և թույլ տվեք նրան հասկանալ, որ դուք նրա հենարանն եք ու աջակիցը:

8. Վստահություն ստեղծեք, որ նա ձեզ համար լավագույնն է 

Նրան հասկացրեք, որ ձեզ համար նա ամենագեղեցիկն է և ամենալավը: Դա կավելացնի նրա ինքնավստահությունը: Գնահատեք նրա եզակիությունը: Հաճախ նրան թույլ տվեք հասկանալու, որ նա ձեզ համար հատուկ է և անկրկնելի: Երբեք մի համեմատեք ուրիշների հետ: 

loading...