Խոյ

Այսօր Խոյերի մոտ կարթնանան ստեղծագործական ուժերը, ի հայտ կգա ավելի շատ էներգիա, վստահություն և լավատեսություն: Սակայն հոգեկան պոռթկումը կարող է իզուր անցնել կամ բախվել արգելքի, եթե իդեալիստական դիրքորոշում գրավեք, խաղադրույք կատարեք միայն տաղանդի, խարիզմայի և հաջողության վրա: Աստղերը հիշեցնում են, որ ներկա իրավիճակը պահանջում է գործնականություն, իրատեսություն, քրտնաջան աշխատելու ունակություն:

Ցուլ

Ցուլերին այսօր հատուկ է մեծ համառությունը: Ջանքեր գործադրելով՝ Ցուլերը կցանկանան համարժեք արդյունք ստանալ: Ինչ-որ բան սկսելիս կանգ առնել դժվար կլինի: Հոգնածությունը, դժգոհությունը, արագ արդյունքի բացակայությունը կարող են գրգռել: Բացառված չեն կոնֆլիկտներն ամենամտերիմ մարդկանց հետ՝ ներառյալ երեխաների: Կարևոր է ճիշտ հաշվարկել ուժերը և էներգիան դատարկ բաների վրա չծախսել: Արժե հիշել, որ օրը պահանջում է ստեղծագործական մոտեցում:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր շատ բան լավատեսություն կհուշի, սակայն իրականությունը կարող է սպասելիքների հետ չհամընկնել: Գործերն ավելի դանդաղ կընթանան, քան կցանկանայիք: Հնարավոր է սովոր ըմբռնողության, շարժունության, ֆիզիկական դիմացկունության պակաս: Բացառված չէ մարդկանց, հանգամանքների կողմից դիմադրություն, դժվարություններ ճանապարհին: Արգելքների հաղթահարման համար պետք կգա համբերություն և համառություն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ավելի զգույշ վարվել ռեսուրսների հետ: Օրը տրամադրում է ստեղծագործական և, միաժամանակ, գործնական մտածողության, դրդում է մտադրությունների անհապաղ իրագործման, սակայն չմտածված ծախսերը հղի են նյութական կորուստներով: Չարժե առանց նախապես փորձելու գնել գործիքներ, տեխնիկա, նվերներ, բարդ կառուցվածքով խաղալիքներ: Արժե խուսափել հապշտապ ռիսկային գործարքներից:

Առյուծ

Առյուծներն այսօր դրական են տրամադրված և լի են ստեղծագործական էներգիայով: Օրը հաջող է ստեղծագործական զբաղմունքների, ոչ պաշտոնական գործունեության համար, նպաստում է անձնական ճանաչվածության աճին: Արգելակող գործոն կարող է դառնալ նյութական կողմը: Ծրագրերի իրագործման հերթական քայլը կպահանջի համառություն, դիմացկունություն: Ցանկությունների իրականացումը կախված կլինի ունեցած ռեսուրսներից կամ աշխատանքային լիազորություններից:

Կույս

Կույսերը կարող են արգելքների բախվել այնտեղ, ուր չէին էլ ենթադրում: Օրինակ՝ ծնողները ստիպված կլինեն հաշվի առնել երեխաների հետաքրքրությունները կամ կատարել նրանց քմահաճույքները: Միջոցների մի մասը կարող եք ծախսել արտառոց նախագծի համար նյութական հիմք ստեղծելու վրա:  Ավելի դժվար իրավիճակում կհայտնվեն այն Կույսերը, որոնք ցանկանում են միաժամանակ հաջողության հասնել և՛ ֆինանսական, և՛ ստեղծագործական ոլորտում:


Կշեռք

Աստղերն այսօր լավ պայմաններ են ստեղծում Կշեռքների բաղձալի ցանկությունների իրականացման համար: Սակայն կյանքը կարող է որոշակի շտկումներ մտցնել և նեղացնել հնարավորությունների շրջանակը: Ունեցած առավելություններից օգտվելը դժվար կլինի, եթե ձեզ վատ եք զգում, զբաղված եք առօրյա անխուսափելի գործերով, չունեք անհրաժեշտ ռեսուրսներ: Օրը հաջող է համախոհների հետ շփման համար:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում շեշտը դնել կարիերայի հարցերի վրա: Որպեսզի ձեզ նկատեն, կարևոր է ցուցադրել ձեր ունակությունները: Գործարարներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն հատկացնել իրենց նախագծերի առաջընթացին, գովազդային միջոցառումների կազմակերպմանը: Արժե հաշվի առնել ձեզ հետաքրքրող ոլորտում մրցակցության սրությանը: Հնարավոր է, որ այնքան էլ լավ չեք ներկայացնում ձեր հաղթական կողմերը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր ի սկզբանե հաղթական դիրքերում են: Ունեցած առավելությունները պահպանելու համար ավելի լավ է սառեցնել իրավիճակը, պահպանել ստատուս քվոն, խուսափել կտրուկ փոփոխություններից և ռիսկերից: Հայտնիությունը և հեղինակությունն ավելի լավ է օգտագործել անձնական դիրքերի ամրապնդման համար: Օրը հարմար է ադմինիստրատիվ և ներկայացուցչական գործառույթների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են իրենց ուժերը փորձել ինչ-որ բարդ գործում՝ կապված ստեղծագործության և ռիսկերի հետ: Փորձարկման հաջողությունը կախված է ձեր փորձառությունից և ժամանակին ձեռնարկված անվտանգության միջոցառումներից: Անցանկալի են մշտական հիմքով նախաձեռնությունները. մեծ է հավանականությունը, որ այսօր սկսած գործընթացը ձեզ համար մշտական գլխացավանք դառնա:

Ջրհոս

Ջրհոսներն այսօր ունեն ամեն ինչ արդյունավետ, հաջող ելույթի համար: Հաջողության հիմքը կլինի տաղանդը և փորձը: Պետք կգա գործողությունների հետաձգված ծրագիրը, փորձված գործընկերը: Դժվար չի լինի տպավորություն գործել ծանոթ կամ պրոֆեսիոնալ պատրաստված լսարանի վրա: Անցանկալի է ռիսկի դիմել, ստանձնել գործեր, որոնք ձեր ուժերից վեր են և կլանում են ռեսուրսները: Չարժե զրոյից համագործակցություն սկսել:

Ձկներ

Ձկներն այսօր ստիպված կլինեն ստեղծագործական տրամադրությունը համադրել կարգապահության հետ: Միայն ոգևորության վրա հույս դնել չարժե. ձեզ կարող են հեշտությամբ շրջանցել ավելի եռանդուն և փորձառու մրցակիցները: Չարժե նաև զբաղվել առօրյա գործերով, քանի որ դրանք այսօր միայն զզվանք կառաջացնեն: Այսօր չարժե նաև առաջնությունը տալ նյութական կողմին: Լավ կլինի մշակել օգտակար հնարքներ, բարձրացնել վարպետությունը:

loading...