Կինը քանի տարեկանի տեսք ունի, այդքան տարեկան է: Մարդու տարիքը գնահատելիս առաջին հերթին ուշադրոթյուն են դարձնում դեմքին և կազմվածքին:
Հորաքույրս 56 տարեկան է, բայց 30 տարեկանի տեսք ունի: Շատ ծանոթներ նրան նախանձում են, բայց պատճառը հասկանալ չեն կարողանում:
Պատճառն առողջ ողնաշարն է:
Ողնաշարի պարանոցի մասի խնդիրների դեպքում տեղի է ունենում միջողային սկավառակների տեղահանում կամ սեղմում: Դա դառնում է խանգարումների պատճառ նյարդային վերջույթներում, արյունատար համակարգում և ավշահանգույցներում:
Ներկայացնում ենք դեմքի երիտասարդության և ողնաշարի առողջության վիճակի փոխկապակցվածությունը:
Պատճառները
1. Միջողային սկավառակների տափակեցումը տարիքի հետ է առաջանում: Այդ ընթացքում պարանոցը կարճանում է, իսկ գերաճած պարանոցի խոտորումը բավականին փչացնում է մարդու բնական դիմագծերը:
2. Էլաստիկության կորստի հետ սկավառակները կորցնում են ամորտիզացիոն հատկությունները և սկսում են սեղմել արյունատար անոթները, որոնք մոտենում են գլխին: Ուղեղի արյան մատակարարման նույնիսկ փոքր խախտման դեպքում առաջանում են գլխացավեր, գրգռվածություն, թուլություն և քնի խանգարում:
3. Խախտվում է նյութափոխանակությունը, և որպես հետևանք՝ առաջանում են խորը կնճիռներ:
4. Պարանոցի հատվածի վիճակից է կախված դեմքի մոտ 70 մկան: Եթե դրանք սպազմի վիճակում են, դա կարող է հանգեցնել նյարդաթելերի սեղմման և դեմքի համամասնության դեֆորմացիայի, մաշկի կախվելու և ծերության այլ նշանների:
Ինչպես տենսում եք, օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է: Ցանկացած կին լավ տեսք ունի, եթե նրա մեջքն է առողջ: Ողնաշարիդ անհրաժեշտ ուշադրություն դարձրու և պահպանիր տարբեր կանխարգելիչ միջոցներով: Աշխատիր կուչ չգալ նստելիս և քայլելիս, նաև ֆիզիկական օգտակար վարժություններ արա: