Կան ֆիլմեր, որոնք դիտելու ընթացքում ցանկություն է առաջանում ևս մեկ անգամ նայել որոշ հատվածներ՝ գիտակցելու, թե ինչ է իրականում կատարվում: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 ֆիլմերից դրվագներ, որոնց ժամանակ, համաձայն վիճակագրության, բոլորը «պաուզա» են սեղմում:
Առյուծ արքա/Король Лев
SEX, թե՞ SFX: Այս հարցը վաղուց է տանջում ուշադիր հեռուստադիտողներին: Երբ Սիմբան փչում է փոշու հատիկների վրա, դրանք երկնքում մի գրություն են ձևավորում: Ծնողները զայրացած են, որ մանկական ֆիլմում SEX գրությունն է հայտնվում: Իսկ ստեղծագործական թիմը պնդում է, որ դա SFX հապավումն է, որը ձայնային և տեսային էֆեկտների վրա աշխատող թիմի յուրօրինակ ստորագրությունն է: Ո՞ւմ տարբերակն է ավելի արժանահավատ: Սեղմեք «պաուզա»-ն և պարզեք:
Մարտական ակումբ/Бойцовский клуб
Ֆիլմի այս հատվածում անգամ հեռուստադիտողն է սկսում կասկածել՝ արդյոք իր հետ ամեն բան կարգին է:
Քրեական ընթերցվածք/Криминальное чтиво
Ասում են՝ եթե հաջողացնես հարմար պահը և սեղմես «պաուզա»-ն, ապա հնարավոր է Բրյուս Ուիլիսին տեսնել լիովին մերկ: Մեզ չհաջողվեց որսալ պահը, բայց գուցե ձեզ մոտ ստացվի:
Հիմնական բնազդ/Основной инстинкт
Իհարկե, այս հատվածում ոչինչ էլ չի երևում, սակայն միլիոնավոր մարդիկ բազմիցս դիտել են այս հատվածը՝ ջանալով տեսնել այն, ինչ թաքցվում է: Իսկ Շերոն Սթոունն էլ այս ֆիլմից հետո հռչակվեց ժամանակի սեքս սիմվոլ:
Երկաթե մարդ/Железный человек
Ուշադիր հեռուստադիտողի աչքից ոչինչ չի վրիպի: Երկաթե մարդու ձեռքի տակից, սեղանի վրա կարելի է տեսնել Կապիտան Ամերիկայի վահանի նախատիպը:
Սկիզբ/Начало
Հիանալի տեսային էֆեկտները ստիպում են ձեզ անընդհատ վերանայել Քրիստոֆեր Նոլանի երազները:
Պսիխո/Психо
Հիթչկոկի այս ֆիլմում, երբ Նորման Բեյթսը հայտնվում է հոգեբուժական կլինիկայում, մենք փոփոխություններ ենք տեսնում ոչ միայն իր պահվածքի, այլև դեմքի վրա: Հերոսի դեմքի վրա վերարտադրվում է մարդկային գանգի ուրվագիծ: Պետք է պարզապես գերբնական ունակություններ ունենաս, որպեսզի հաջողացնես ճիշտ պահին սեղմել «պաուզա»-ն:
Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս/Звездные войны: Новая надежда
Այն պահը, երբ աջ կողմում կանգնածը չի կարողանում դռնով անցնել և խփվում է: Մեծ բան չէ, սակայն միշտ էլ վերանայելու ցանկություն լինում է:
Դեդփուլ/Дэдпул
Ֆիլմի այս կադրում հնարավոր է տեսնել բազում ծանոթ և հայտնի անուններ, այդ թվում՝ Պուտինի ազգանունը:
Ուոլ Սթրիթի գայլը/Волк с Уолл-стрит
Այստեղ նույնպես ոչինչ չի երևում: Իսկ «պաուզա»-ն սեղմելը ևս մեկ անգամ օգնում է համոզվել, որ Մարգո Ռոբին կրում է մարմնագույն ներքնաշոր: Սակայն միլիոնավոր մարդիկ բազմիցս փորձել են գոնե մի բան նկատել: