Խոյ:   Սա լավ օր է, որպեսզի փոխեք ձեր մոտեցումներն ու վերանայեք պատկերացումները: Լսեք տարիքով ավելի մեծ մարդկանց խորհուրդները, նրանք կարող են օգտակար  խորհուրդ տալ: Հնարավոր է`չպլանավորված ծախսեր ունենաք, այնպես որ, պատրաստ եղեք դրան:

 

Ցուլ:      Այսօր պետք է սկսեք խնայել ձեր գումարը, քանի որ այն կարող է հետագայում պետք գալ ձեզ: Օրինակ մի վերցրեք այն բարեկամներից, որոնք ավելի ազատ ու շռայլ են ապրում, մտածեք ձեր կյանքի ու հնարավորությունների մասին:

 

Երկվորյակ:      Սա հարմար օր է ցանկացած գործարքի ու պայմանավորվածության համար: Եթե ինչ-որ պահի դժվարանաք որոշում կայացնել, կանգ առեք այն մտքի վրա, որն առաջինը կծնվի ձեր գլխում: Երեկոն նվիրեք սիրելի մարդուն ու ռոմանտիկ միջավայր ստեղծեք:

 

Խեցգետին:   Այսօր առօրյա հոգսերը կարող են բավականին հաճելի թվալ: Ձեզ դուր կգա այն, ինչ անում եք, և թե  ինչպես եք դա անում: Դուք կարող եք հպարտանալ ինքներդ ձեզնով, քանի որ ամեն բան բարձր մակարդակով եք անում:

 

Առյուծ:    Հնարավոր է, որ այսօր ստիպված լինեք միայնակ մնալ: Դուք բավականին շփվող անձնավորություն եք, այդ պատճառով էլ միայնակ մնալը կարող է խնդրահարույց ու տհաճ լինել ձեզ համար: Սակայն մի ընկճվեք, քանի որ օրվա վերջում կկարողանաք ուշադրություն գրավել ու ազատվել միայնությունից:

    

 

Կույս:     Այսօր հնարավորություն կունենաք ցույց տալ ձեր դիվանագիտական ունակությունները: Դուք կկարողանաք ցանկացած մեկին համոզել անել այն, ինչ ցանկանում եք: Դա, իհարկե, աննկատ չի մնա ու գովասանքի կարժանանա:


Կշեռք:     Այսօր կզարմանաք սեփական ունակություններից: Դուք թերագնահատում էիք ձեր կարողությունները, իսկ այսօր կհամոզվեք, որ ավելիին եք ընդունակ: Այսօր շատ ստեղծարար կլինեք ու կկարողանաք կյանքի կոչել նույնիսկ ամենախենթ նախագիծը:

  

Կարիճ:    Իհարկե, ընտանիքը ձեզ համար մեծ նշանակություն ունի, սակայն վերջերս աշխատանքը կամ  ուսումը չափազանց շատ են գրավում ձեր ժամանակն ու թույլ չեն տալիս շփվել նրանց հետ: Սակայն այժմ հանձնվելու ժամանակը չէ, քանի որ արդեն մոտ եք հաջողությանը: Փորձեք բացատրել դա ընտանիքի անդամներին:

     

Աղեղնավոր:    Այսօր հնարավոր է աշխատանքի առաջարկ ստանաք: Դուք պետք է միայն օգտվեք ձեր հնարավորությունից ու ապացուցեք, որ կարող եք: Դուք վաղուց էիք սպասում այս պահին, այնպես որ, բաց չթողնեք այն:

   

Այծեղջյուր:        Այսօր պետք է վերանայեք գումարի նկատմամբ ձեր վերաբերմունքը: Գումարը հայտնվում է այն մարդկանց մոտ, որոնք կարողանում են գնահատել այն: Վերջին շրջանում չափից շատ ու աննպատակ եք ծախսում: Ավելի խնայող եղեք:

 

Ջրհոս:        Այսօր ինչ-որ նախագիծ պետք է իրականացնեք ձեզ համար անծանոթ մարդկանց հետ: Սակայն ձեր բախտը բերել է, քանի որ այդ մարդիկ բավականին դրական կլինեն: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը, քանի որ այսօր կարող եք լավ ընկերներ ձեռք բերել:

 

Ձկներ։     Վերջերս մեծ բարձրունքների եք հասել ու որոշ ժամանակով հրաժարվել եք ամեն ինչից: Այսօր վերադառնալու ժամանակն է: Ձեր առջև նոր նպատակներ դրեք ու արեք ամեն հնարավորը, որպեսզի հասնեք դրանց:

loading...