Ապրիլի 16–ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը։ Ներկված հավկիթներն այս տոնի խորհրդանիշն են։ Ըստ ավանդույթի` հավկիթները պետք է ներկել Զատկի նախօրեին։ Նախկինում դրանք ներկում էին ձեռքի տակ ընկած միջոցներով՝ սոխի կճեպներ, գունավոր ծաղիկներ և այլն։

 

Tochka-ն գրում է, որ այժմ ներկելու բազմաթիվ այլ տարբերակներ կան։ Ստեղծվել են բազմաթիվ ներկանյութեր, որոնք չեն վնասում առողջությանն ու գեղեցիկ տեսք են հաղորդում հավկիթներին։

 

Նախքան գունավորման տարբերակներին անցնելը, ներկայացնենք, թե ինչպես է պետք ճիշտ շոգեխաշել հավկիթները.

 

·    Մինչև ներկելը հավկիթները սպիրտով մաքրեք, որպեսզի ներկը հավասարապես տարածվի։

 

·    Ջրի մեջ մի քանի գդալ սոդա ավելացրեք, որպեսզի եփելիս հավկիթները չպայթեն։

 

·    Եփելուց հետո դրանք մի քանի րոպեով սառը ջրի մեջ դրեք, որպեսզի ավելի հեշտ մաքրվեն։

 

·    Եթե ցանկանում եք, որ ներկելուց հետո հավկիթները փայլեն, դրանք բուսական յուղով պատեք։

Ահա նաև հետաքրքիր տարբերակներ, որոնց շնորհիվ կկարողանաք ավելի օրիգինալ ու յուրօրինակ դարձնել այդ տոնը.

 

1.       Սոխի կճեպի միջոցով ներկելն ամենահեշտ տարբերակն է։ Ներկ պատրաստելու համար կճեպները շոգեխաշեք ու թողեք մի որոշ ժամանակով։ Այնուհետև ստացվածի մեջ դրեք հում հավկիթներն ու շոգեխաշեք դրանք։ Մուգ ու բաց գույների համար պատասխանատու է կճեպների քանակը։

 

2.       Եթե հավկիթները սպանախի հետ եփեք, ապա կանաչավուն երանգ կստանաք։ Սակայն գույնը կախված է սպանախի որակից։

 

3.       Դեղին հավկիթները ստացվում են քրքումի մեջ եփելու արդյունքում։ Եթե հավկիթները ներկեք մանուշակների թուրմի մեջ, ապա մանուշակագույն երանգ կստանաք։

4.       Ընկույզների կարծր կճեպի օգնությամբ կարող եք բաց շագանակագույն հավկիթներ ստանալ։

 

5.       Լոռամրգի (клюквa) հյութի մեջ հավկիթները շոգեխաշելու դեպքում դրանք վարդագույն երանգ կստանան։

 

6.       Եթե փորձեք արդեն եփած հավկիթներին կարմիր կաղամբի տերևներ քսել, հավկիթը կապույտ երանգավորում կստանա։

7.       Պուտիկավոր հավկիթներ ստանալու համար դրանք ցանկացած հացահատիկով պատեք ու ամուր կապեք։ Շոգեխաշելուց հետո հավկիթները պուտիկավոր կդառնան։

 

 

8.       Հավկիթներին աբստրակտ նախշեր հաղորդելու համար դրանք փաթաթեք բժշկական թանգրիֆի (մարլյա) մեջ ու շոգեխաշեք ցանկացած ներկանյութի օգնությամբ։

 

9.       Կարող եք օգտագործել նաև կանաչին։ Վերցրեք ձեր նախընտրած բույսի տերևներն ու դրեք հավկիթի վրա, այն զուգագուլպայի մեջ դրեք ու եփեք ձեր ցանկացած ներկանյութի օգնությամբ։

 

10.   Ներկելու «թավշյա» տեխնիկան այժմ շատ տարածված է, թեև այդքան էլ անվտանգ չէ առողջության համար։ Եթե որոշել եք ռիսկի դիմել, պետք է թավշյա կտոր, օրինակ՝ փողկապ։ Այդ կտորի մեջ դրեք հավկիթն ու թելերով ամրացրեք։ Շոգեխաշելուց մի քանի գդալ քացախ ավելացրեք։

 


11.   Հավկիթի վրա մի քանի ռետինե մազակալ անցկացրեք ու շոգեխաշեք ներկանյութի մեջ։ Հավկիթները գծավոր կստացվեն։

 

12.   Գունավոր հավկիթների վրա սպիտակ նախշեր անելու համար օգտագործեք շաքարի փոշի։ Փոշու վրա մի փոքր ջուր լցրեք, որպեսզի խիտ զանգված ստացվի ու  դրանով զգուշորեն նկարեք հավկիթի վրա։

13.   Հետաքրքիր երանգներ կարելի է ստանալ նաև մոմի միջոցով։ Հալեցրեք այն ու զգուշորեն նկարեք հավկիթի վրա, այնուհետև ներկեք սառը ներկով։ Մոմի հատվածները մաքրեք հավկիթից ու գեղեցիկ նախշեր կստանաք։

 

14.   Խազերով հավկիթ կարող եք ստանալ, եթե ներկած հավկիթը զգուշորեն ասեղով կամ բարակ դանակով խազեք։

 

15.   Ինչպես նաև հավկիթը կարող եք զարդարել թղթից պատրաստված փոքրիկ դետալներով։

16.   Ակրիլային ներկերը ջրով լուծեք ու սփրեյի միջոցով ներկեք հավկիթները։ Այդպես վնասակար ներկանյութեր քիչ կօգտագործեք ու կկարողանաք անել ձեր ցանկացած նախշը։

 

17.   Նաև կարելի է հավկիթները զարդարել շաքարից պատրաստված գունավոր գնդիկներով։ Ձեզ սոսինձ ու եփված հավկիթ պետք կգա։


18.   Օգտագործեք նաև մանկական մարկերներ, որոնք ջրի հիմքի վրա են պատրաստված։ Դրանցով կարող եք նկարազարդել հավկիթները։

 

19.   Կարող եք նաև փոքրիկ կոստյում գործել Զատիկի տոնի հավկիթի համար։ Դա հավկիթները զարդարելու հետաքրքիր լուծում կլինի։

20.   Օգտագործեք նաև փայտի փոքրիկ կտորները։ Դրանք կարող եք ամրացնել ներկված հավկիթին ու հետաքրքիր զարդանախշեր ստանալ։


Նյութի աղբյուր՝ Tert.am.Life

loading...