Շատերն են անքնությամբ տառապում, հատկապես` տեխնոլոգիաների դարում։ Երբեմն մենք ուղղակի երազում ենք քնելու մասին, սակայն երբ պառկում ենք, չենք կարողանում քնել։
Adme-ն գրում է, որ այսպիսի իրավիճակից խուսափելու և առողջ քուն ունենալու համար պետք է մի քանի խորամանկություն իմանալ։
1. Օգտագործեք մագնեզիում պարունակող մթերք։ Գիտնականներն ապացուցել են, որ մագնեզիումը խթանում է ամուր քուն ունենալուն։ Օգտագործեք սպանախ, դդմի կորիզ և այլն։
2. Ցերեկվա ընթացքում 10-30 րոպե քնելը լավ է ազդում գիշերային քնի վրա։ Կարևոր է միայն հստակ պահպանել ժամանակը և չքնել 30 րոպեից ավելի։
3. Միշտ հիշեք, որ ձեր անկողինը միայն քնելու և հանգստանալու համար է։ Մի փորձեք այն աշխատավայրի կամ խոհանոցի վերածել։
4. Ուշադրություն դարձրեք ջերմաստիճանին։ Ննջասենյակում պետք է 15-20 աստիճան ջերմություն լինի։
5. Քնելուց առաջ տաք լոգանք ընդունեք։
6. Հստակեցրեք արթնանալու ժամերը։ Հստակ գրաֆիկ ունեցեք և նույնիսկ հանգստյան օրերին ճիշտ ժամին արթնացեք։
7. Լրացրեք բաց թողնված ժամանակը։ Եթե վերջին շրջանում ուշ եք քնել ու շուտ եք արթնացել, մի քանի օր փորձեք սովորականից շուտ քնել ու օրգանիզմին վերադարձնել քնի բաց թողնված ժամերը։
8. Եթե 20 րոպեից ավելի չեք կարողանում քնել, վեր կացեք ու ինչ–որ հաճելի գործով զբաղվեք՝ երաժշտություն լսեք, գիրք կարդացեք և այլն։
9. Եթե դեղամիջոցներ եք օգտագործում, ստուգեք դրանց պիտակները։ Հնարավոր է, որ դրանք ազդում են քնի վրա։
10. Աշխատեք ամբողջ տեխնիկան՝ հեռախոսները, պլանշետները, նույնիսկ, զարթուցիչը հեռու դնել մահճակալից։
11. Փորձեք սենյակում նարդոսի (Лаванда) բույր տարածել։ Այս բույսը քնեցնող հատկություններ ունի։
12. Փորձեք հատուկ վարժություններ անել։ Սկսեք ոտքերից ու աստիճանաբար բարձրացեք վերև։ Լարեք մկաններն ու թուլացրեք, այդպես արեք հնարավոր բոլոր մկանների հետ։
13. Հնարավոր է, որ ձեզ լույսն է խանգարում։ Դա կարող է լինել դրսից թափանցող փոքրիկ շողքը կամ հեռախոսի լույսը։ Փորձեք քնելու համար նախատեսված աչքերը փակող դիմակ օգտագործել։
14. Արևի լույսը մեծ նշանակություն ունի մարդու համար։ Այն նաև ազդում է քնի վրա։ Եթե չեք կարողանում քնել, ուրեմն օրվա ընթացքում բավականաչափ արևի լույս չեք ստացել։
15. Քնելուց առաջ մեկ բաժակ տաք կաթ խմեք։ Կաթը տրիպտոֆան կոչվող նյութ է պարունակում, որը կալցիի հետ միախառնման արդյունքում հանգստացնող ազդեցություն է ունենում։
Նյութի աղբյուր՝ Tert.am.Life