Կյանքի պարզ, բայց միևնույն ժամանակ շատ օգտակար խորամանկություններ, որոնք կդարձնեն ձեր կյանքը մի փոքր ավելի թեթև։

1. Եթե ձեզ համար դժվար է որոշում կայացնել, ուղղակի նետեք մանրադրամ։ Այն ձեր փոխարեն ոչինչ չի որոշի, բայց փոխարենը, քանի այն թռչում է օդում, դուք կհասկանաք, թե իրականում ինչ եք ուզում։

2. Ինտերնետում գնումներ կատարելիս գնումից առաջ ինտերնետում որոնեք համապատասխան պրոմո-կոդեր։ Դուք կարող եք գնել գործնականում յուրաքանչյուր իր՝ մոտ 25% զեղչով։

3. Փաթաթիր ըմպելիքը թաց անձեռնոցիկով և դիր սառնարանի մեջ։ Սառնարանում այն կսառչի հաշված րոպեների ընթացքում։

4. Եթե դուք պատահաբար փակել եք դիտարկիչը, CTRL+SHIFT+T նորից կբացի այն՝ վերջին բացված բոլոր էջերով։

 

5. Եթե չգիտեք ինչ նվիրել աղջկան, ասացեք նրան, իբր դուք արդեն նվեր եք գնել նրա համար և առաջարկեք գուշակել։ Ամենայն հավանականությամբ, նա կթվարկի այն ամենը, ինչ ուզում է։

 

 


6. Եթե նստեք ինքնաթիռի ետևի հատվածում, ապա ինքնաթիռի վթարի ժամանակ ձեր ողջ մնալու հավանականությունը մեծանում է 40%։

7. Ուզո՞ւմ եք YouTube-ում լսել միևնույն երգը մի քանի անգամ՝ չսեղմելով կրկնության կոճակը՝ ավելացրեք replay բառը youtube և com բառերի արանքում։

youtube-repeat

8. Եթե Ձեզ զանգահարում են փակ համարից, անջատեք հեռախոսը և կստանաք ծանուցում բաց թողնված զանգի մասին՝ աբոնենտի համարով։

9. Որպեսզի ձեր ավտոմեքենան չկարողանան տարհանել, ուղղակի մինչև վերջ թեքեք ղեկը։

loading...