Խոյ:     Վերջերս ձեր կյանքում փոփոխություններ եք արել, որոնք սկսել են արդյունք ցույց տալ։ Դուք հասկանում եք, որ ձեր առջև նոր հնարավորություններ են բացվում։ Պատրաստ եղեք օգտագործել դրանք։

 

Ցուլ:      Այսօր նյարդայնացած ու լարված կլինեք։ Ստիպված կլինեք ինչ-որ մեկին բացատրել, որ դուք ճիշտ եք, սակայն նա չի հասկանա։ Վեճի մատնվել պետք չէ, քանի որ ամեն մեկն իր կարծիքն ունենալու հնարավորությունն ունի։ Փորձեք շատ չլարվել ու հանգիստ օր ունենալ։

 

Երկվորյակ:    Այսօր ձեզ կհետաքրքրի, թե ինչպես հանսեք ձեր նպատակներին, սակայն մեծ ռեսուրսներ չծախսեք։ Իհարկե, դրամատիզմն ու ակտիվությունը կյանքն ավելի գունեղ են դարձնում, սակայն բացասաբար են ազդում դրա որակի վրա։ Պարզեք, թե ձեր կյանքի որ հատվածն է ամենից շատ նյարդայնացնում ձեզ ու փորձեք խուսափել լարված իրավիճակներից։

 

Խեցգետին:   Այսօր նոր ու օրիգինալ մտքեր կունենաք, որոնք կստիպեն ձեզ փոխել ձեր մտածելակերպը։ Դա նշանակում է, որ դուք ձեր կյանքի թարմացման ճանապարհին եք։ Ինչ-որ պահի կարող եք սկսել կասկածել ձեր գործողությունների վրա, սակայն դա միանգամայն բնական է։ Դուք մեծ փոփոխությունների շեմին եք, այնպես որ առանց հուզմունքի ու լարվածության չեք կարող դրանք դիմավորել։

 

Առյուծ:        Այսօր օրը ռոմանտիկայով լցված կլինի։ Մոտեցեք այն մեկին, որին վաղուց եք հավանում ու խոսեք նրա հետ։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու մի փորձեք գրավել նրան։ Պարզապես զրուցեք ու փորձեք ծանոթանալ։ Օրվա ընթացքում ձեր մասին ինչ-որ նոր բան կբացահայտեք։

 

 

Կույս:      Այսօր չափազանց նպատակասլաց կլինեք։ Էներգիայի մեծ պաշար կունենաք, որը կօգնի ձեզ որոշակի ձեռքբերումներ ունենալ, սակայն վառ թե ուշ այն կավարտվի և դուք դատարկություն կզգաք։ Այնպես որ փորձեք խնայել ձեր էներգիան ու անիմաստ չվատնել։


Կշեռք:      Օրի սիրով լցված կլինի։ Օգտվեք առիթից ու վայելեք ձեզ շրջապատող ռոմանտիկան։ Մի վախեցեք ու անկանխատեսելի եղեք։ Այսօր դուք կգրավեք մարդկանց ու նրանք կցանկանան որքան հնարավոր է երկար ձեր կողքին գտնվել։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը։

 

Կարիճ:    Այսօր ինչ-որ մեկի հետ տարաձայնություններ կունենաք ու կցանկանաք մեծ վեճ հրահրել։ Մտածեք, արդյոք դա հենց այն է, ինչ այժմ անհրաժեշտ է ձեզ։ Փորձեք ավելի սառը գլխով մտածել։ Իհարկե, շատ դժվար է կառավարել էմոցիաները, սակայն պետք է կարողանաք խնայել ձեզ ու չլարվել։

 

Աղեղնավոր:   Այսօր դադարեք մտածել ու անհանգստանալ ձեր թերությունների համար։ Սովորեք դրանք որպես առավելություն ներկայացնել։ Փորձեք վանել վատ տրամադրությունն ու ավելի կենսուրախ լինել։ Օրվա վերջում հնարավոր է հետաքրքիր ծանոթություն ունենաք։

 

Այծեղջյուր:     Այսօր հաշտվելու ժամանակն է։ Ձեր ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկի հետ վեճեր ունեք, որոնք դադարեցնելու ժամանակն է։ Փորձեք ուշադիր ընտրել բառերն ու հասկանալ միմյանց։ Մտերիմների հետ լավ հարաբերություններ ունենալու շնորհիվ ձեզ ավելի ուժեղ կզգաք։

 

Ջրհոս:        Այսօր կհասկանաք, որ ձեզ համար կարևոր ինչ-որ մեկի հետ հարաբերությունները պայքարի են վերածվում։ Մի փորձեք միմյանց ինչ-որ բան ապացուցել, պարզապես շփվեք։ Ավելի ազատ եղեք ու վստահեք միմյանց։ Իսկ եթե կարծում եք, որ նրան չարժի վստահել, ապա պարզապես դադարեցրեք      այդ հարաբերությունները։

 

Ձկներ։     Այսօր ձեր ու ձեր մտերիմ մարդու միջև ևս մեկը կհայտնվի, ինչը կանհանգստացնի ձեզ։ Փորձեք մեծ նշանակություն չտալ այդ իրադարձությանը, եթե չեք կարծում, որ այդ մարդը կեղծավորություն է անում։ Օրն անցկացրեք սիրելի մարդկանց շրջապատում ու փորձեք վեճեր չհրահրել։

loading...