Միշտ բարձրունքին լինել հնարավոր չէ: Այն, ինչ մարդիկ այսօր սիրում են, վաղը կարող են ատել և հակառակը:

Աբրահամ Լինկոլն

Պատմաբաններն Աբրահամ Լինկոլնին համարում են Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ նախագահը: Մինչ ընտրողների կոլեգիայի կողմից նա ստացել էր 303 ձայներից 180-ը, ժողովրդի ձայների միայն 40%-ն էր նրանը: Այդ ժամանակ մարդիկ այդքան էլ տպավորված չէին նոր նախագահով, և լրատվամիջոցները բացասական մեկնաբանություններ էին անում նախագահի հասցեին: Քանի քաղաքացիական պատերազմը նոր թափ էր ստանում, ԶԼՄ-ները շարունակում էին արհամարհական ու ստորացուցիչ հոդվածներ գրել նախագահ Լինկոլնի հասցեին: 1865 թվականի ապրիլի 14-ին, երբ պատերազմն ավարտվեց, Ջոն Ուայլքս Բութը կրակեց Լինկոլնին: Նախագահի սպանությունը սկիզբ դրեց նրա վերագնահատմանը: Ժամանակի հետ մարդիկ սկսեցին տեսնել նրան որպես մեծն նախագահի, ով փրկեց Միացյալ Նահանգները: Որոշ նահանգներ նույնիսկ սկսեցին նշել նրա ծնունդը:

Մայքլ Ջեքսոն

1984 թվականի հունվարի 27-ին նա նկարահանվում էր Պեպսի ապրանքանիշի գովազդում, երբ պայթուցիկներ նետեցին նրա գլխին, ու երգիչն ստացավ գլխամաշկի երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ: Նրան թմրանյութեր տվեցին ցավը մեղմացնելու համար: Ավելի ուշ նա խոստովանեց, որ կախվածություն է ստացել դրանցից: Ասում են նաև, որ այդ ժամանակ է սկսվել նաև կախվածությունը պլաստիկ վիրահատություններից:

Չարլի Չապլին

 

1889 թվականին ծնված անգլիացի այս հանճարեղ մարդն ակտիվ գործունեություն էր ծավալում ֆիլմարտադրության պատմության ամենասկզբից: 1914 թվականին Չապլինը սկսեց ամերիկյան համր կինոնկարներ ստեղծել: Բայց ավելի ուշ Չապլինի անվան շուրջ սկսեցին սկանդալներ պտտվել՝ երիտասարդ կանանց հետ սիրային հարաբերությունների համար: 29 տարեկանում նա ամուսնացավ 16-ամյա աղջնակի հետ, որովհետև կարծում էր, թե աղջիկը երեխա էր սպասում նրանից, չնայած դա կեղծ տագնապ էր: 35 տարեկանում նա ամուսնալուծվեց ու ամուսնացավ 16 տարեկան մեկ այլ աղջկա հետ, ով արդեն իրոք հղի էր Չապլինից: 2 երեխա ունենալուց հետո նա նորից ամուսնալուծվեց ու 44 տարեկանում ամուսնացավ 22-ամյա աղջկա հետ, չնայած կարծում էր, թե  նա 17 տարեկան է:

Այնուամենայնիվ, իրական սկանդալը դեռ առջևում էր. երբ նա 53 տարեկան էր, 22-ամյա Ջոան Բերին նրան հրապարակայնորեն մեղադրեց իրեն հղիացնելու մեջ: Չապլինի դեմ գործ հարուցվեց: 54 տարեկանում նա ամուսնացավ 18-ամյա աղջկա հետ:

Մի խոսքով՝ նրա անվան շուրջ բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում, ու նա բարի համբավ չուներ:


Մուհամեդ Ալի

Բռնցքամարտիկն այնպիսի համբավ ու սեր է վայելում, որ դժվար է անգամ պատկերացնել, որ եղել է ժամանակ, երբ նրան ատել են: Ալիին ձերբակալել են զինվորական ծառայությունից խուսափելու համար ու զրկել բռնցքամարտիկի լիցենզիայից: Միայն 3 տարի անց՝ 1970 թվականին, նա կարողացավ վերականգնել կարիերան:

Ֆրենկ Սինատրա

Պատմաբան Ուիլիամ Մանչեստրը մի անգամ ասել է, որ Սինատրային ատել է Երկորդ աշխարհամարտի տարիներին, քանի որ ծառայողական անդամների կանայք ու ընկերուհիները շարունակ Սինատրա էին լսում, մինչ նրանք հեռու էին: Բայց Ֆրենկի կարիերան շարունակում էր ծաղկել մինչ տասնամյակի վերջ, երբ իրերն այլ ընթացք ստացան: Փոխվեց մարդկանց երաժշտական ճաշակը: Բացի այդ՝ երգիչը սիրահարվեց Ավա Գարդներին ու բաժանվեց իր առաջին կին Նենսիից 1951 թվականին:

loading...