Հայտնի բրենդային տեխնիկան՝ սմարթֆոնները, նոութբուքերը և լափթոփերը, շատ հաճախ կեղծվում են։ Եվ երբեմն այդ կեղծիքները այնքան նման են օրիգինալներին, որ դրանք տարբերակելը գրեթե անհնար է։

Առաջին հերթին՝ փաթեթավորում


Շատ հաճախ տեխնիկան կեղծողները աչքաթող են անում տվյալ ապրանքի փաթեթավորումը։ Իսկ պաշտոնական արտադրողը մշտապես հետևում է բոլոր մանրուքներին։

Ուշադիր զննեք փաթեթավորումը և ուշադրություն դարձրեք  տպագրության որակին. տառատեսակները պետք է հստակ երևան բոլոր կողմերից։ Ներսում ոչինչ չպետք է շարժվի և աղմկի, քանի որ իրական արտադրողը մշտապես հոգում է սարքերի անշարժության մասին։ Նույնիսկ փաթեթավորման անկյունների կարերը պետք է անթերի լինեն։

Հրահանգավորման գրքույկ


Հրահանգների գրքույկը կարելի է նույնականացնել սարքի անձնագրի հետ
։ Այնտեղ պետք է լինի ինֆորմացիա հենց այն լեզվով, որով խոսում են գնման երկրում։ Եթե գրքույկում օտար լեզվով է ամեն բան գրված, ապա, ամենայն հավանականությամբ, դա կեղծիք է (բացառությամբ՝ անգլերեն լեզվի)։

Պատրաստման նյութը

 

Ցանկացած նյութ՝ պլաստմասը, ռետինը, ալյումինը, կարող է լինել թե՛ ցածր և թե՛ բարձր որակի։ Հայտնի բրենդները չեն խնայում նյութերի վրա։ Նրանց արտադրանքի պլաստմասե մակերևույթները հարթ են և չունեն կարեր։ Ուշադիր զննելու դեպքում դուք անմիջապես կնկատեք թերությունները։

 


Գրությունների տառատեսակները


Լոգոն ցանկացած բրենդի երեսն է, և դրան առանձնակի մեծ ուշադրություն է դարձվում
։ Այն մշտապես տպվում է այնպես, որ անթերի լինի։ Եվ նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում այն չի մաշվում։

Սարքերի վրա գտնվող գրառումների տառատեսակները պետք է հավասար լինեն, պարզ կարդացվեն և «չանհետանան»։ Շատ հաճախ կեղծիքներում այս ամենը խախտվում է։

Ստուգեք լիցքավորող սարքը


Ցանկացած սարքի լիցքավորման վարդակը պետք է հարմարեցված լինի Ձեր երկրում օգտագործմանը։ 
Բացառությունը կարող է լինել այն դեպքը, երբ պատվիրել եք սարքը արտերկրից, և պատվերը ստացել եք որևէ միջանկյալ ընկերության միջոցով։ Եվ հիշեք, որ օրիգինալ ապրանքների վրա դուք երբեք չեք գտնի տարբեր գույների և որակների պլաստմասե կարեր և անհարթություններ։

Ստուգեք լարերը և խրոցակները (штекер)


Լարերի որակը ամենաակնհայտ նշանն է, որով կարելի է տարբերել կեղծված արտադրանքը իսկականից։ Մի՛ մոռացեք նաև ուշադրություն դարձնել խրոցակների որակին և չափսին, քանի որ միայն կեղծված ապրանքներում են դրանք չափից դուրս մեծ, երկար և անորակ։

loading...