Խոյ:      Այսօր կհասկանաք, որ սոցիալական հարուստ կյանք ունեք. մարդիկ կցանկանան շփվել ձեզ հետ ու ձեր կողքին լինել։ Շատերի համար դուք հետաքրքիր անձնավորություն եք, այնպես որ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը բաց մի թողեք։

 

Ցուլ:      Այսօր տանը մնալու օր չէ։ Դուրս եկեք տանից ու ինչ-որ մեկի հետ ծանոթացեք։ Եթե չեք ցանկանում միայնակ մնալ, ապա նոր ծանոթներ ձեռք բերելու ժամանակն է։ Ձեզ շտապ փոփոխություններ են անհրաժեշտ։

 

Երկվորյակ:     Այսօր ձեր ամբողջ օրն ընկերների հետ կանցնի։ Նրանք բազմաթիվ գաղափարներ ունեն ու ցանկանում են դրանք ձեզ հետ իրագործել։ Մի դիմադրեք ու արեք այն, ինչ ցանկանում եք։ Ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեք։

 

Խեցգետին:    Այսօր մարդկանց հետ կկարողանաք լեզու գտնել։ Ձեր բոլոր նոր ծանոթությունները հաջողված կլինեն։ Այսօր կկարողանաք մի կողմ դնել առօրյա գործերն ու ժամանակ հատկացնել այն մարդկանց, որոնք իրոք թանկ են ձեզ համար։

 

Առյուծ:     Այսօր կզգաք, որ ձեզ շրջապատող աշխարհը վատ ազդեցություն ունի ձեզ վրա։ Մարդիկ ձեզնից ինչ-որ բան են պահանջում, սակայն դուք նույնպես խնդիրներ ունեք ու չեք կարող ժամանակ վատնել այլ մարդկանց խնդիրները լուծելու համար։ Փորձեք բացատրել դա կամ պարզապես արեք այն, ինչ ճիշտ եք համարում և մի մտածեք ուրիշների կարծիքի մասին։    

 

 

Կույս:       Այսօր ձեր ընտանիքի անդամներից կամ ընկերների մեկը կխնդրի իր համար հրաժարվել ինչ-որ բանից։ Եթե նա իրոք կարևոր մարդ է ձեզ համար, ապա արեք այնպես, ինչպես նա է ցանկանում։ Փորձեք օգնել նրան նույնիսկ այն դեպքում, եթե ստիպված լինեք կարևոր բանից հրաժարվել։


Կշեռք:       Այսօր ճանապարհորդության մեկնելու անհագ ցանկություն կունենաք։ Եթե ունեք այդ հնարավորությունն ու ժամանակը, ապա խիզախ եղեք և արեք այն, ինչ ցանկանում եք։ Սակայն, եթե չեք կարող ճանապարհորդության մեկնել, ապա հանգստյան օր վերցրեք ու որոշ ժամանակով հանգստացեք առօրյա հոգսերից։

 

Կարիճ:    Այսօր ինչ-որ նոր գործ սկսեք։ Կարևոր չէ, թե դա ինչ կլինի՝ գիրք, աշխատանք, վերանորոգում և այլն։ Այսօր սկսած գործը հաջող կստացվի, այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը։ Թույլ տվեք, որ ձեր ներսի ստեղծարարությունը դուրս գա ու ձեզ օգտակար լինի։

 

Աղեղնավոր:    Այսօր աղմկոտ միջավայրում եք հայտնվելու, այնպես որ պատրաստ եղեք։ Ձեզ դուր կգա մեծ ընկերախումբը, սակայն  կարող եք արագ հոգնել նրանցից ու գնալ հանգստանալու։ Այսօր  ցանկացած ակտիվություն  կարող է շեղել ձեզ և խանգարել կարևոր որոշում կայացնելու հարցում։

 

Այծեղջյուր:     Այսօր բազմաթիվ զրույցներ կունենաք ու կհայտնվեք բամբասանքների մեջ։ Վերջ տվեք այդ խոսակցություններին, քանի որ դրանք ոչինչ չեն փոխում։ Ավելի լավ է ձեր ուժերն ավելի կարևոր տեղում օգտագործեք, օրինակ՝ ուսումնասիրեք նոր հեռանկարներն ու ձեզ ընձեռնված հնարավորությունները։

 

Ջրհոս:         Այսօր ինչ-որ մեկը կփորձի խառնվել ձեր գործերին ու իմանալ ձեր գաղտնիքները։ Ոչ մի դեպքում թույլ չտաք նրան ձեր մասին որևէ ինֆորմացիա ստանալ։ Կարևոր չէ՝ նա ցանկանում է օգնե՞լ ձեզ, թե՞ խանգարել։ Միևնույնն է, պաշտպանեք ձեր գաղտնիքներն ու թույլ մի տվեք մարդկանց օգտագործել ձեզ։

 

Ձկներ։     Այսօր շատ աշխատանք կունենաք, սակայն պետք է ամեն բան մի կողմ դնեք ու գնաք այն մարդու մոտ, որը ձեր կարիքն ունի։ Ձեր մտերիմներից մեկին պետք կլինի ձեր աջակցությունը և դուք անպայման պետք է նրա կողքին լինեք։ Թողեք բոլոր գործերն ու գնացեք նրա մոտ։ Օրվա վերջում ձեր ջանքերի գնահատականը կստանաք։

loading...