Խոյ:       Այսօր այնպիսի հաղորդագրություն կստանաք, որը դժվարությամբ կհասկանաք։ Մի փորձեք գուշակել, թե ինչ են ցանկանում ձեզ ասել, պարզապես հարցրեք։ Փորձեք այսօր պարզել ձեր խնդիրներն ու ոչ մի մութ անկյուն չթողնել։

 

Ցուլ:       Այսօր կհասկանաք, որ այն, ինչին նախկինում մեծ նշանակություն չէիք տալիս, ձեզ համար ավելի կարևոր է դառնում։ Հնարավոր է, որ դա ինչ-որ աշխատանք է, որն այսօր արտասովոր հաճույքով կանեք կամ էլ ինչ-որ մեկին է, ում նախկինում չէիք նկատում, իսկ այսօր ավելի լավ կճանաչեք նրան։ Ավելի ուշադիր եղեք ու կհասկանաք, թե նախկինում որքան հաճելի պահեր եք անտեսել։

 

Երկվորյակ:    Այսօր սեփական կյանքով ապրեք։ Տարանջատեք, թե ինչն է ձեզ համար ավել կարևոր։ Հասկացեք, թե ինչի մասին պետք է իրականում մտածեք և, թե ինչ են ստիպում ձեզ մտածել։ Ուրիշների կարծիքին մի հետևեք ու արեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում։

 

Խեցգետին:    Այսօր պետք է մի վայրում հավաքեք ձեր մտերիմներին, որպեսզի ինչ-որ մեկին օգնեք։ Դուք կազմակերպչական տաղանդ ունեք ու պետք է օգտագործեք այն։ Ձեր մտերիմները ևս այնպիսի տաղանդներ ունեն, որոնք այսօր ձեզ անհրաժեշտ կլինեն։ Օգտագործեք հնարավորությունն ու կառավարեք գործընթացը, սակայն մի փորձեք առանձնանալ։ Ցանկացած իրավիճակում տեղեկացրեք ձեր մտերիմներին, թե ինչ է կատարվում։

 

Առյուծ:      Այսօր ձեր օրը լավատեսությամբ լցված կլինի։ Եթե վստահեք ձեր ներքին ձայնին ու անեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում, ապա նոր հնարավորություններ կստանաք։ Այսօր փորձեք ձեզ համար անսովոր քայլ անել և կհասկանաք, որ դա հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Արեք այն, ինչ նախկինում դեռ չեք արել։

 

 

Կույս:         Օրը լարված կլինի, սակայն ձեզ խորհրդավորությունն ու թեթևությունը կուղեկցեն։ Միշտ հիշեք, որ ցանկացած իրավիճակում պետք է անկեղծ լինեք, հակառակ դեպքում կարող եք բարդ դրության մեջ հայտնվել։ Օրվա վերջում նոր ծանոթություն կունենաք, որը բավականին հետաքրքիր ավարտ կունենա։


 

Կշեռք:     Այսօր կզգաք, որ մարդկանց հետ հարաբերությունները չեն գոհացնում ձեզ։ Ոչ ոք դա չի նկատում, սակայն դուք չեք ստանում այն, ինչ սպասում եք։ Մինչ դրանք փոխելը, փորձեք հասկանալ, թե ինչում է խնդիրը։ Հնարավոր է, որ հենց դուք եք մեղավոր, որ ձեր ու մարդկանց շփումն այնքան էլ հաջող չէ։

 

Կարիճ:     Նախկինում պատահել է, որ փակվեք ձեր ներսում ու առաջ չշարժվեք։ Այսօր կհասկանաք, որ այդ ամենը վախի պատճառով է։ Այսօր չպետք է վախենաք ու պետք է հետևեք ձեր ներքին ձայնին։ Այն ճիշտ ուղղություն ցույց կտա ու կօգնի գտնել ձեր ճանապարհը։

 

Աղեղնավոր:     Այսօր ընտրության առաջ կկանգնեք։ Որևէ խնդիր լուծելու համար երկու տարբերակ ունեք՝ վեճեր հրահրել ու շատերի հետ խզել հարաբերությունները կամ էլ խնդիրը մի քանի մասին բաժանել ու փորձել հանգիստ լուծել այն։ Առաջին դեպքում շատերը ձեզնից երես կթեքեն, իսկ երկրորդ դեպքում կկարողանաք մտքերն ի մի բերել ու լուծել խնդիրը։ Բնական է, որ առաջին տարբերակը շատ ավելի է հեշտ է, քան երկրորդը, սակայն դուք պետք է ընտրություն կատարեք։

 

Այծեղջյուր:      Դուք արել եք ամեն հնարավորը, որպեսզի տան ու աշխատանքի միջև ներդաշնակություն պահպանեք, սակայն այսօր կշեռքի նժարը ինչ-որ կողմ կթեքվի։ Ստիպված կլինեք ընտրել, թե ինչն ավելի կարևոր է ու սկսեք ձեր ժամանակի մեծ մասը հենց դրան նվիրել։ Հնարավոր է, որ դրա պատճառով տանը կամ աշխատավայրում խնդիրներ ունենաք, սակայն հիշեք, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում։  

 

Ջրհոս:         Այսօր ձեր աշխատանքի արդյունքը դրական կլինի միայն այն դեպքում, եթե կարողանաք ներդաշնակություն հաստատել այն մարդկանց միջև, որոնք օգնում են ձեզ։ Վեճերից խուսափել չի հաջողվի, սակայն պետք է փորձեք հարթել դրանք։

 

Ձկներ։      Ձեր ընտանիքի անդամները վերջերս հաճախ են վիճում և այսօր կհասկանաք, որ հոգնել եք այդ ամենից։ Վեճերը հիմնականում աննշան պատճառներն են ունենում, սակայն բավականին լուրջ հետևանքներով են ավարտվում։ Փորձեք հաշտության կամուրջներ ստեղծել ձեր տանն ու թույլ չտալ, որ այդ վեճերը սովորություն դառնան։

loading...