Խոյ: Օրվա երկրորդ կեսին էներգիայի ավելացում կզգաք ու կհետաքրքրվեք այն ամենով, ինչ կատարվում է ձեր շուրջը։ Ձեր ուշադրության կենտրոնում կհայտնվեն անցյալում կատարված որոշ իրադարձություններ, որոնք նոր շարունակություն կստանան։ Հնարավոր է, որ հանդիպեք այն մարդուն, ում հետ վաղուց եք բաժանվել։
Ցուլ: Առավոտյան ավելի լավ է խուսափել նոր ծանոթություններից ու շփումներից։ Հնարավոր է, որ այսօր որոշ ժամանակ պահանջվի, որպեսզի հասկանաք ինչ-որ ինֆորմացիա ու ակնարկներ։ Օրվա երկրորդ կեսին անակնկալ ստանալու հավանականություն կա։ Ինչպես նաև, կարող եք այնպիսի լուր լսել, որը ձեզ այնքան էլ դուր չի գա, սակայն մինչ տրամադրությունը գցելը, փորձեք պարզել մանրամասները։
Երկվորյակ: Այսօր մի քանի պարզ գործ կունենաք, սակայն չեք ցանկանա դրանք ավարտին հասցնել։ Ձեր ցանկությունն այսօր այդքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր մանր գործերը պետք է այսօր ավարտին հասցնեք։ Օրվա երկրորդ կեսում կարող են այնպիսի իրադարձություններ կատարվել, որոնք կնյարդայնացնեն ձեզ, սակայն դրանց մեծ նշանակություն տալ պետք չէ։
Խեցգետին: Օրվա առաջին հատվածը բավականին հանգիստ կանցնի։ Օրվա երկրորդ կեսին այնպիսի իրադարձություններ կլինեն, որոնք կանհանգստացնեն ձեզ։ Դրանք կարող են կապված լինել աշխատանքի, ուսման կամ ընտանիքի անդամների հետ հարաբերություններին։ Հնարավոր է, որ ստիպված լինեք ինչ-որ մեկի քմահաճություններն իրականացնել։
Առյուծ: Այսօր ցանկալի է, որ տանը մնաք ու տնային գործերով զբաղվեք։ Օրվա երկրորդ կեսին ինչ-որ մեկի մասին հոգ տանելու ցանկություն կառաջանա։ Փորձեք հանդիպել ընկերներին կամ ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել։
Կույս: Այսօր փորձեք ընտանիքի անդամների հետ կապ պաշտպանել կամ տանից հեռու չգտնվել։ Այսօր նրանք կցանկանան մասնակցել ձեր կյանքում կատարվող ինչ-որ հետաքրքիր իրադարձությանը։ Հնարավոր է, որ փոքրիկ վեճեր կամ անհամաձայնություններ ունենաք նրանց հետ։ Փորձեք դրանք արագորեն հարթել։
Կշեռք: Ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի օրվա երկրորդ կեսը։ Հնարավոր է, որ մտերիմների շարքերում փոփոխություններ լինեն կամ էլ նոր ու անսպասելի առաջարկներ ստանաք։ Ձեր ծրագրերը կարող են ամեն պահի փոխվել, այնպես որ պատրաստ եղեք։ Ինչպես նաև, ձեզ հետաքրքիրող որևէ թեմայի մասին նոր տեղեկատվություն կստանաք։
Կարիճ: Օրվա առաջին կեսն ինքներդ ձեզ նվիրեք ու արեք այն, ինչ վաղուց էիք ցանկանում։ Եթե ինչ-որ ծրագրեր ունեք, ապա դրանք հենց առավոտյան իրականացրեք, քանի որ օրվա երկրորդ կեսին ձեր ուշադրությունը միանգամայն այլ կողմում կլինի։ Հնարավոր է, որ հետաքրքիր առաջարկներ ստանաք։ Այսօր խոշոր գնումներ անելը ցանկալի չէ։
Աղեղնավոր: Հնարավոր է, որ այսօր ձեր վախերի, բարդույթների կամ խնդիրների գերին դառնաք, ինչն ավելի շատ երեկոյան կարտահայտվի։ Փորձեք փոխել ձեր տրամադրությունը, քանի որ հակառակ դեպքում այսօրն անիմաստ կանցնի։ Հնարավոր է, որ չկարողանաք տարբերել սուտն ու ճշմարտությունը։ Այսօր շատ ուշադիր եղեք։
Այծեղջյուր: Այսօր փորձեք կառավարել ձեր ներքին աշխարհը։ Այսօր այնքան էլ հաջողված օր չի լինի, եթե փորձեք միայնության մեջ մնալ։ Հնարավոր է, որ մոլորվեք ձեր զգացմունքների մեջ ու չհասկանաք ճիշտ գնահատել իրավիճակը։ Ինչպես նաև, մեծ է հավանականությունը, որ այսօր կարող եք մոլորվել կամ վատ շրջապատ ընկնել։
Ջրհոս: Այսօր ամեն ինչ չէ, որ ձեզնից կախված կլինի։ Արդեն ստուգված ծրագրերը կարող են լավ չաշխատել ու ձեզ դժվար կացության մեջ գցել։ Ձախողվելու հավանականություն կա։ Պետք է նաև հաշվի առնել, թե ում հետ եք շփվում։ Հնարավոր է, որ ձեզ ինչ-որ մեկը պակասում է, առանց որի չեք կարողանում հաջողությամբ ավարտել ձեր ծրագրերը։ Որքան ավելի օրիգինալ ու ստեղծարար մտքեր ունենաք, այնքան ավելի դժվար կլինի դրանք իրագործելը։ Փորձեք հաշվի առնել բոլոր մանրուքները։
Ձկներ։ Այսօր պետք է ուշադիր լինեք, քանի որ կարող եք անցյալի սխալները կրկնել։ Ավելի լարված կլինի օրվա երկրորդ կեսը, քանի որ բազմաթիվ դժվարություններ կունենաք, որոնք պետք է միայնակ հաղթահարել։ Եթե խելացի գործեք, ապա թակարդը չեք ընկնի ու կկարողանաք իրադարձություններին կողքից հետևել։