Հայերն ունեն ծիսական ուտեստների մեծ շարան և պահքի ժամանակաշրջանում կենդանական սնունդ չեն օգտագործում, սակայն Հայաստանի բնությունը թույլ է տալիս կենդանական ծագման ուտեստներից անցնել բուսական ծագման ուտեստների:

Զատկի տոնին սեղաններին դրվում են ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի և, իհարկե, չամիչով փլավ, որը յուրահատուկ խորհուրդ ունի` չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին։

Պատրաստեք զատկի փլավ՝ բրնձով, չամիչով, չրեղենով հետևյալ բաղադրատոմսով.


Ձուկ` ձկնեղեն.

Картинки по запросу

Բաղադրատոմս. իշխան՝ թարխունով.

Բաղադրիչներ.

-իշխան – 2-3 հատ,
-հատիկ պղպեղ – 2 հատիկ,

-հատիկ հոտավետ պղպեղ
-աղ, սև աղացած պղպեղ,
-թարմ թարխուն – 1  փունջ,
-կարագ` ըստ ճաշակի

Ձուկը մաքրել, աղ անել: Բաժանել մասերի կամ եփել ամբողջական: Տեղադրել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի ձուկը, կարելի է նաև ջուր լցնել: Ջրի մեջ գցել հատիկ պղպեղը, հոտավետ պղպեղը և մեկ հատ դափնետերև: Թարխունը լվանալ, ամեն ձկան մեջ տեղադրել երկու-երեք ճյուղ, կարագի կեսը երկար շերտերով տեղադրել ձկան մեջ: Կարելի է նաև ձկան սուր հոտը կոտրելու համար վերջում ավելացնել կես գլուխ սոխ:

 

Մնացած կարագը գցել ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել այնքան, որ ջուրը գրեթե ցամաքի, ձկան աչքերը բնիկներից դուրս գան: Զարդարել կիտրոնի շերտերով և թարմ կանաչեղենով:

loading...