Ավտոբուսով գնում եմ։ Առավոտ էր։
Մի կին էր կանգնած 12 տարեկան տղայի հետ։
Նրանց դիմաց աղջիկ էր նստած, ավելի ճիշտ՝ քնած։
Հաջորդիվ երկխոսություն նրանց միջև։
12 տարեկան տղայի մայրը դիպչում է քնած աղջկան ու ասում՝
-Խնդրում եմ, տեղը զիջեք երեխային
Աղջիկը դժվար բացելով աչքերը՝ փորձում է հասկանալ, թե ինչ են ուզում իրենից։ Դիմում է տղային
-Դու 2 տեղ աշխատու՞մ ես
-Չէ
-Դու 9։00-16։00 սովորու՞մ ես
-Մինչև 13։00
-Դու օրվա մեջ 4 ժամ ես քնու՞մ
Տղան գլուխն է օրորում։
-Էտ դեպքում կարա՞մ շարունակեմ քնելը
Ինչն էլ հենց արեց։
Ես միանշանակ այս աղջկա կողմից եմ։ Իսկ դու՞ք
loading...