Խոյ: Վերջին շրջանում շատ եք աշխատել ու լուծել եք այլ մարդկանց խնդիրները։ Այսօր հանգստանալու ժամանակն է։ Բոլորը գիտեն, որ դուք միշտ օգնության կհասնեք, այդ պատճառով էլ, երբեմն, շահագործում են ձեզ։ Այսօր օրը ինքներդ ձեզ նվիրեք։
Ցուլ: Այսօր անսպասելի հյուրեր կունենաք։ Դուք նման անսպասելի այցեր չեք սիրում, սակայն բավականին մաքրասեր եք, այդ պատճառով էլ խնդիրներ չեք ունենա։ Փորձեք ձևացնել, թե ուրախ եք նրանց տեսնել։ Այսօր խուսափեք նոր ծանոթություններից։
Երկվորյակ: Այսօրն անմոռանալի կլինի ձեզ համար։ Դուք մեծ անակնկալ կունենաք, որը դեռ երկար ժամանակ կհիշեք։ Մտերիմներն ու սիրելիները շատ ուշադիր կլինեն ձեր նկատմամբ, իսկ դուք օրվա ընթացքում միայն բարձր տրամադրություն կունենաք։
Խեցգետին: Այսօր զվարճանալու ցանկություն կունենաք, սակայն չեք կողմնորոշվի, թե ինչ անել։ Փորձեք դիմել ընկերների օգնությանը։ Նրանք կարող են հետաքրքիր առաջարկներ անել կամ էլ ընդունեք որևէ երկրպագուի առաջարկությունն ու հանդիպման գնացեք։
Առյուծ: Վերջին շրջանում միայն ուրիշների մասին եք հոգ տարել։ Բավական է։ Մի փորձեք բոլորին օգտակար լինել, զբաղվեք սեփական խնդիրներով։ Այսօր լավ ժամանակ անցկացրեք ու արեք այն, ինչ դուք եք ցանկանում։
Կույս: Այսօր օրն ընկերների հետ անցկացրեք։ Շրջապատեք ձեզ մտերիմ մարդկանցով ու զվարճացեք։ Այսօր կարևոր որոշումներ ընդունելու համար համապատասխան օր չէ։ Թողեք, որ ամեն բան իր հունով ընթանա ու պարզապես վայելեք ձեր կյանքը։
Կշեռք: Ձեր ընկերների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք սիրում են ռիսկի դիմել ու չեն վախենում խենթություններ անել։ Այսօր նրանք ձեզ ինչ-որ տեղ կհրավիրեն։ Դա այնպիսի վայր կլինի, որտեղ նախկինում դեռ չեք եղել։ Ձեզ կառաջարկեն ինչ-որ խենթություն անել, որից չպետք է հրաժարվեք։
Կարիճ: Այսօր պետք է դադարեք անցյալի մասին մտածել։ Այն այլևս չի վերադառնա, իսկ դա նշանակում է, որ պետք է մտածեք ապագայի մասին։ Վստահեք ձեր ճակատագրին ու մի մտածեք հետևանքների մասին։
Աղեղնավոր: Այսօր առավոտից անհամբեր ու իմպուլսիվ կլինեք։ Օրվա ընթացքում կհանդիպեք հին ընկերներին, որոնք կդժգոհեն ձեր երկարատև բացակայության համար։ Սակայն վեճերի մատնվել պետք չէ, պարզապես վայելեք միմյանց ներկայությունը։
Այծեղջյուր: Որոշ խնդիրներ իրականում այնքան էլ լուրջ չեն, որքան դուք եք մտածում։ Որոշ դժվարություններ կունենաք, որոնք լուրջ ընդունել պետք չէ։ Հնարավոր է, որ սիրահարվեք ինչ-որ մեկի, ով կարող է ազատ չլինել։ Եթե նա ազատ է, ապա բաց մի թողեք հնարավորությունը։
Ջրհոս: Այսօր այնպիսի զգացողություն կունենաք, որ շուտով ինչ-որ կարևոր իրադարձություն է կատարվելու։ Ձեր ծանոթներից մեկը կխնդրի ձեզ ինչ-որ գործով զբաղվել։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա ձանձրալի աշխատանք է, սակայն իրականում դա հենց այն է, ինչ այժմ անհրաժեշտ է ձեզ։ Օգտագործեք ձեր թարմ ու օրիգինալ գաղափարներն ու հաջողության կհասնեք։
Ձկներ։ Այսօր պետք է փորձեք ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվել։ Ձեզ թարմություն ու նորություններ են անհրաժեշտ։ Հնարավոր է, որ ձեր հարազատները բողոքեն, որ վաղուց ձեզ չեն տեսնել։ Այս դեպքում պետք է այցելեք նրանց։ Օրը դրական կլինի ու լավ հիշողություններ կթողնի։