Միշտ էլ հետաքրքիր է իմանալ նոր մանրամասներ այն մասին, թե ինչպես է գործում մարդու հոգեբանությունը, ինչն է մեզ դրդում ինչ-որ բաներ անելու և թե ինչի հետն են կապված այն տրամադրությունները, որոնք մենք վերապրում ենք։
BlogNews-ը Ձեզ համար հավաքել է մի քանի ուշագրավ հոգեբանական փաստեր, որոնց իմացությունը պարտադիր է բոլորի համար։
- 16-28 տարեկան հասակում ստեղծված ընկերությունը առավել ամուր և երկարատև է լինում
- Կանայք ձգտում են ցածր և փոքր-ինչ կոպիտ ձայնով տղամարդկանց, քանի որ այդպիսի ձայնով մարդիկ ոչ ագրեսիվ և ինքնավստահ են թվում։
- Ինչքան ավելի բարձր է մարդու ինտելեկտը, այդքան ավելի արագ է նա մտածում, և այդքան ավելի վատանում է նրա ձեռագիրը։
- Այն մարդիկ, ում մոտ լավ է զարգացած մեղքի զգացումը, շատ լավ տարբերակում են դիմացինի էմոցիաները։
- Քիչ շփվող մարդիկ տիրապետում են մի ունակության, որի շնորհիվ կարողանում են շատ քիչ բան պատմել իրենց մասին, սակայն ստեղծել տպավորություն, որ դուք շատ լավ եք ճանաչում նրանց։
- Երբ մարդը բարձր հաճախականութամբ երաժշտություն է լսում, ապա դառնում է ավելի հանգիստ, երջանիկ և թուլացած։
- Երբ մենք բռնում ենք սիրելի մարդու ձեռքը, ավելի քիչ ենք ցավ զգում և հանգստանում ենք։
- Բարձր ինտելեկտով մարդիկ շատ ավելի քիչ ընկերներ ունեն, քան միջին վիճակագրական անձինք։
- Երկու լեզվով խոսել իմացող մարդիկ կարող են անգիտակցաբար փոխել իրենց ինքնությունը, երբ մի լեզվից անցնում են մյուսին։
- Երկար ժամանակ միայնակ մնալը այնքան վնասակար է, որքան օրական 15 հատ ծխախոտ ծխելը։
Նյութի աղբյուր՝ Blognews
loading...