Խոյ: Այսօր կզգաք, որ առօրյա խնդիրները չափազանց շատ են և դուք հանգստի կարիք ունեք։ Փորձեք մի կողմ դնել գործերն ու նայել, թե ինչով են զբաղված այլ մարդիկ։ Կարող եք խորհուրդ հարցնել ձեր ավագ ընկերներից։ Ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների հետ ու փորձեք հանգստանալ։
Ցուլ: Այսօր մարդկանց ղեկավարելու հնարավորություն կունենաք։ Սակայն պետք չէ չարաշահել ձեր դիրքն ու մարդկանց վատ վերաբերվել։ Հաջողության հասնելու համար ցուցադրեք ձեր բոլոր դրական կողմերն ու փորձեք բոլորի հետ լեզու գտնել։
Երկվորյակ: Այսօր նոր հնարավորություններ կստանաք, սակայն չեք կարողանա դրանք հիմա օգտագործել։ Այժմ դուք ճիշտ ճանապարհին եք, նույնիսկ, եթե կարծում եք, որ ավելին կարող էիք։ Շարունակեք նույն կերպ ու մոտ ապագայում հաջողություններ կունենաք։ Փորձեք շատ չտարվել ապագայի մասին երազանքներով ու գործել ներկայում։
Խեցգետին: Այսօր պետք է ավարտին հասցնեք այն աշխատանքը, որը երկար ժամանակ է հետաձգում եք։ Որոշ ժամանակ կարող էիք դրա մասին չմտածել, սակայն այժմ եկել է այդ աշխատանքը վերջացնելու ժամանակը։ Այսօր կկարողանաք հաջողել ցանկացած մտահաղացում, եթե միայն ցանկանաք։
Առյուծ: Այսօր այնպիսի առաջարկ կստանաք, որ բազմաթիվ հարցեր կառաջացնի։ Համոզվեք, որ այդ առաջարկն ընդունելն անհրաժեշտ է ձեզ և միայն այդ դեպքում ընդունեք այն։ Հնարավոր է, որ պետք է մերժել նրան։ Այսօր պետք չէ մարդկանց շատ վստահել։
Կույս: Այսօր պետք է հնարավորինս ակտիվ լինեք, քանի որ դրանից է կախված ձեր տրամադրությունն ու օրվա հետագա ընթացքը։ Փորձեք ավելի շատ քայլել, վերելակից չօգտվել և այլն։ Եթե այդպես շարունակեք, ապա շուտով դրական փոփոխություններ կնկատեք։
Կշեռք: Ձեր կյանքում բազմաթիվ տհաճ հիշողություններ կան, որոնք պետք է մոռանալ։ Դադարեք դրանք վերհիշել ու ներկայով ապրել։ Դեն նետեք բոլոր բացասական մտքերն ու զգացմունքները, և միայն այդ դեպքում կկարողանաք բարձր տրամադրություն ունենալ ու հաջողության հասնել։
Կարիճ: Այսօր կհասկանաք, որ հասարակության մեջ կարևոր դեր ունեք ու կգնահատեք ինքներդ ձեզ։ Կարևոր է, որ հասկանաք, թե ինչ նշանակություն ունեք ձեզ շրջապատող մարդկանց համար և այդ դեպքում կհասկանաք, թե ովքեր են ձեր իրական ընկերները։
Աղեղնավոր: Այսօր պատկերացրեք, որ կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք։ Հստակ պատկերացրեք, թե ինչի եք ցանկանում հասնել ու դա ձեզ համար ճանապարհ կհարթի։ Արեք այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի հասնեք ձեր նպատակին, քանի որ այսօր ձեզ համար հաջողակ օր է։
Այծեղջյուր: Այսօր շատ աշխատունակ կլինեք, իսկ դա նշանակում է, որ ցանկացած գործ հաջողությամբ կավարտեք։ Ազատվեք այն ամենից, ինչ ձեզ խանգարում է, այդ թվում նաև մարդկանցից։ Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք փորձում են խանգարել ձեզ կամ վատ ազդեցություն են թողնում ձեզ վրա։ Դուք կարող եք շատ բանի հասնել, եթե դադարեք կասկածել։
Ջրհոս: Այսօր ոչ ոքի չպետք է լսեք։ Մարդիկ կփորձեն ձեզ ինչ-որ խորհուրդներ տալ, սակայն պետք է անեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։ Մի ենթարկվեք ոչ ոքի ու թույլ մի տվեք, որ ձեզ կառավարեն ու օգտագործեն։ Դուք հաջողության հասնելու հնարավորություն ունեք, բաց մի թողեք այն։
Ձկներ։ Այսօր պետք է անեք ամեն հնարավորը, որպեսզի օգնեք այլ մարդկանց։ Կարող եք փորձել օգնել ընկերներից մեկին, ով դժվար կացության մեջ է հայտնվել։ Այլ մարդկանց օգնելով, դուք ավելի ինքնավստահ կդառնաք ու կհասկանաք, թե իրականում ինչ է ձեզ պետք։