Խոյ:         Այսօր լարված ու անկանխատեսելի օր կլինի։ Ձեր ծրագրերը մտածածի պես չեն ընթանա, սակայն վատ հետևանքներ չեն ունենա։ Փորձեք օրվա ընթացքում հանգստություն պահպանել, քանի որ ձեր բոլոր խնդիրները լուծելի են։

 

Ցուլ:       Այսօր ձեր ընկերները կապշեն այն տեղեկատվությունից, որը դուք կհայտնեք։ Փորձեք նորություններն ավելի նուրբ ձևով հայտնել, քանի որ կարող եք կորցնել ձեր ընկերներից մի քանիսին։

 

Երկվորյակ:      Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները երկար ժամանակ աջակցել ու ոգեշնչել են ձեզ։ Այժմ նրանց շնորհակալություն հայտնելու ժամանակն է եկել։ Կարող եք բոլորին ընթրիքի հրավիրել ու ասել նրանց, թե որքան եք նրանց սիրում ու գնահատում։

 

Խեցգետին:        Այսօր փոփոխությունների կարիք կունենաք, իսկ դա նշանակում է, որ պետք է մոռանաք անցյալի վատ իրադարձությունների մասին։ Արեք այն, ինչ ցանկանում եք ու մի մտածեք հետևանքների մասին, քանի որ սա հաջողակ օր է ձեզ համար։

 

Առյուծ:      Այսօր պետք է մտածեք ձեր ազատության մասին։ Նույնիսկ, եթե լուրջ հարաբերություններ ունեք, դա չպետք է խանգարի ձեզ անձնական ժամանակ ունենալ։ Ինքներդ ձեզ համար ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բան արեք։ Արեք այն, ինչ դուք եք ցանկանում մի մտածեք ինչ-որ մեկի կարծիքի մասին։

 

 

Կույս:      Այսօր կսկսեք անհանգստանալ, որ ձեր ընկերները կարող են հրաժարվել ձեզնից։ Իրականում հենց այդպես էլ կլինի։ Այսօր կհասկանաք, որ նրանցից ոմանք այլևս չեն ցանկանում ձեզ հետ շփվել, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ լավագույն ու ամենամտերիմ մարդիկ միշտ ձեզ հետ կլինեն։


Կշեռք:      Այսօր կարող եք աշխատավայրում կամ ուսման մեջ մեծ հաջողություն ունենալ։ Հնարավոր է, որ աշխատավարձի բարձրացում կամ աշխատանքի առաջարկ ստանաք։ Կասկածելու կարիք չկա, քանի որ այս հնարավորությունը չի կարելի ձեռքից բաց թողնել։

 

Կարիճ:        Ժամանակ առ ժամանակ դուք զգացմունքներն արտահայտելու կարիք ունեն։ Այժմ հենց դրա ժամանակն է։ Այսօր պետք է խոսեք բոլոր մտերիմ մարդկանց հետ ու բացահայտեք ձեր զգացմունքները։ Նրանք ունեն դրա կարիքը, իսկ դուք դրանից հետո ավելի ինքնավստահ կդառնաք։

 

Աղեղնավոր:     Այսօր պետք է մտածեք ձեր ազատության մասին։ Նույնիսկ, եթե լուրջ հարաբերություններ ունեք, դա չպետք է խանգարի ձեզ անձնական ժամանակ ունենալ։ Ինքներդ ձեզ համար ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բան արեք։ Արեք այն, ինչ դուք եք ցանկանում մի մտածեք ինչ-որ մեկի կարծիքի մասին։

 

Այծեղջյուր:     Դուք միշտ շատ հարգալից եք ձեր ընտանիքի անդամների ու ընկրների հետ, սակայն այսօր նրանցից ոմանք կփորձեն խառնվել ձեր անձնական գործերին։ Համբերատար եղեք ու թույլ մի տվեք նրանց կառավարել ձեզ։ Խուսափեք վեճերից ու հանգիստ բացատրեք, որ դրանք միայն ձեր խնդիրներն են։ 

   

Ջրհոս:          Վերջերս ձեր մտքերն ինչ-որ բանով կամ ինչ-որ մեկով են զբաղված։ Դրա հետևանքով դուք չեք հասցնում անել առօրյա գործերը։ Այսօր պետք է դադարեք մտածել այդ մասին, քանի որ ձեր կյանքն անցնում է, իսկ դուք ոչինչ չեք անում։ Այսօր ակտիվ եղեք ու ինչ-որ բան փոխեք ձեր առօրյայում։

 

Ձկներ։    Այսօր շատ հետաքրքիր օր կունենաք։ Հնարավոր է, որ երեկոյան անսպասելի անակնկալ ունենաք, ինչը ձեզ շատ դուր կգա։ Այսօր ձանձրանալու ժամանակ չեք ունենա։ Սակայն պետք չէ անմտածված քայլեր անել։ Ամեն դեպքում պահպանեք հավասարակշռությունը։

loading...